Config.as Կարգավորման ֆայլ
Կարգավորման ֆայլ
Config.as ֆայլը նախատեսված է AS-4X հարթակի ծրագրերը կարգավորելու համար։ Մասանավորապես ՀԾ-Բանկի (asbank.exe), ՀԾ-Ձեռնարկության (asbux.exe), ՀԾ-Աշխատավարձի (aswages.exe), Սկրիպտերի խմբագրիչի (scriped.exe), Համակարգի կարգավորիչի (syscon.exe) և Ծրագրի մեկնարկիչի (launcher.exe) համար։
Config.as ֆայլը պետք է տեղադրված լինի կամ exe-ի կողքին կամ կարգավորված լինի որպես համընդհանուր։ Տե՛ս Config.as Global Registrator.vbs։
Config.as ֆայլը բաղկացած է մի քանի բաժիններից։
Common բաժին
Նախատեսված է AS-4X-ի տվյալների պահոցը նկարագրելու համար, ինչպես նաև մեկնարկի պարամետրերը։
Config ենթաբաժիններում լրացվում են տվյալների պահոցների պարամետրերը և, եթե առանձնացված չեն, սկրիպտերի գտնվելու թղթապանակները։
Շարահյուսություն
Common {
Description = sDescription;
Language = nLanguage;
Authentication = sAuthentication;
UseWindowsDefaultPrinter = nUseWindowsDefaultPrinter;
UseTestB2B = nUseTestB2B;
ConfigurationService = sConfigurationService;
Config {
Name = sConfigName1;
Server = sServer1;
Database = sDatabase1;
BaseFolder = sBaseFolder1;
BackupFolder = sBackupFolder1;
SS = sSourceConnected1;
Context = sContext1;
StorePrnSet = sStorePrinterSetting1;
ReadOnly = sReadonly1;
Service = sService1;
};
'.....
Config {
Name = sConfigNameN;
Server = sServerN;
Database = sDatabaseN;
BaseFolder = sBaseFolderN;
BackupFolder = sBackupFolderN;
SS = sSourceConnectedN;
Context = sContextN;
StorePrnSet = sStorePrinterSettingN;
ReadOnly = sReadonlyN;
Service = sServiceN;
};
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sConfigName | Տվյալների պահոցի կարգավորման անուն։ |
| sServer | Տվյալների պահոցի SQL Server-ը։ |
| sDatabase | Տվյալների պահոցի անունը սերվերում։ |
| sBaseFolder | Սկրիպտերի գտնվելու թղթապանակը: Օգտագործվում է SysCon-ով ներմուծելու կամ ScriptEditor-ով բացելու համար։ Լրացվում է կա՛մ ամբողջ ուղին (նախընտրելի), կա՛մ exe-ի նկատմամբ հարաբերական ուղին։ Չի օգտագործվում, երբ կիրառվում են առանձնացված BaseFolder-ները։ |
| sBackupFolder | Պահեստային պատճենների թղթապանակ (shared path)։ Պարամետրը օգտագործվում է SysCon-ի և AS-4X-ի կողմից պահեստային պատճենների ստեղծման առաջադրանքների համար։ |
| sSourceConnected | Ցույց է տալիս BaseFolder-ի Team Foundation Server-ի հետ կապվածությունը։ Պարամետրը կիրառվում է ScriptEditor-ի կողմից։ YES և NO արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը NO։ |
| sContext | Ցույց է տալիս, թե տվյալների պահոցը, որ ծրագրինն է՝ ՀԾ-Բանկ (ASBANK), ՀԾ-Ձեռնարկություն (ASENTERPRISE), ՀԾ-Աշխատավարձ (ASWAGES), հին ՀԾ-Վաճառքների կառավարում (ASMOBILETRADE)։ ScriptEditor-ը օգտագործում է պարամետրը, որ որոշի թե BaseFolder-ի սկրիպտերում, որ ֆունկցիաներն են առաջարկվելու (IntelliSense)։ |
| sStorePrinterSetting | Տպիչի կարգավորումների պահպանման տեղը Windows գրանցամատյանում։ 1 արժեքի դեպքում պահպանում է HKEY_CURRENT_USER-ում, 0 արժեքի դեպքում՝ HKEY_LOCAL_MACHINE-ում։ Լռությամբ արժեքը 0։ |
| sReadOnly | Սահմանում է տվյալների պահոցի հետ աշխատանքի ռեժիմը։ 1 արժեքի դեպքում տվյալների պահոցի հետ միացումը իրականացվում է «միայն կարդալու» ռեժիմով, 0 արժեքի դեպքում «փոփոխելու» ռեժիմով։ Լռությամբ արժեքը 0։ «Միայն կարդալու» ռեժիմում համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտություն չկա օգտագործողների «համաձայեցում» կատարելու անհրաժեշտություն։ Այն հարմար է կրկնօրինակված տվյալների պահոցի հետ աշխատելուց։ |
| sService | AS-8X սերվիսի web հասցեն։ |
| nLanguage | Սահմանում է համակարգի մեկնարկի լեզուն։ Հնարավոր արժեքներն են՝ 1-հայերեն, 3-անգլերեն։ Լռությամբ արժեքը 1։ AS-4X ծրագրի մուտքից հետո լեզում որոշվում է օգտագործողի կարգավորումներից։ |
| sDescription | Common բաժնի նկարագրություն։ |
| sAuthentication | Օգտագործողի նույնականացման եղանակ։ Windows արժեքի դեպքում SQL Server-ի հետ կապը հաստատվում է Windows նույնականացմամբ։ Այլ դեպքերում SQL Server-ի նույնականացմամբ։ Համակարգի բոլոր օգտագործողները պետք է աշխատեն մեկ ընդհանուր նույնականացման եղանակով։ |
| nUseWindowsDefaultPrinter | Սահմանում է տպիչ սարքի հետ աշխատելու կարգավիճակը։ 0 արժեքի դեպքում՝ տպիչ սարք, որի միջոցով անհրաժեշտ է տպել, հնարավոր է ընտրել ծրագրի կարգավորումներից, իսկ մնացած արժեքների դեպքում օգտագործվում է windows default տպիչ սարքը։ Լռությամբ արժեքը 0։ |
| nUseTestB2B | Տեստային b2b սերվերի օգտագործման հայտանիշ։ 1 արժեքի դեպքում տրվում է տեստային սերվերը։ 0 արժեքի դեպքում՝ իրական սերվերը։ Լռությամբ արժեքը 0։ |
| sConfigurationService | Տվյալների պահոցների կոնֆիգուրացիաների սերվիսի web հասցեն։ Նշված լինելու դեպքում առանձին Config բաժիններ կարելի է չգրել և ծրագրերը կօգտվեն միայն կոնֆիգուրացիաների սերվիսում նշված տվյալների պահոցներից։ |
BaseFolder բաժին
Մեծ քանակությամբ նախագծերի և տվյալների պահոցների հետ աշխատանքի համար տրված է հնարավորություն BaseFolder-ների առանձնացմումը տվյալների պահոցի կարգավորումներից։ BaseFolder-ները առանձին նկարագրելուց հետո SysCon-ը և ScriptEditor-ը սկսում են աշխատել դրանց հետ։
Շարահյուսություն
Common {
'...
BaseFolder {
Path = sBaseFolder1;
SS = sSourceConnected1;
Context = sContext1;
};
'.....
BaseFolder {
Path = sBaseFolderN;
SS = sSourceConnectedN;
Context = sContextN;
};
};
Բաղադրիչները նունն են, ինչ Config ենթաբաժնում։
Launcher բաժին
նախատեղված է այն ֆայլերի նկարագրության համար, որոնց թարմեցումը կարող է կատարվել տվյալների պահոցի սերվերից։ Այս բաժինը կիրառվում է SysCon-ի և Launcher-ի կողմից։
Շարահյուսություն
Launcher {
Description = sDescription;
Server = sServer;
Database = sDataBase;
Update { Name = sFileName1; };
Update { Name = sFileName1; ="SELFREG"; };
'...
Update { Name = sFileNameM; ="SELFREG"; };
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sServer | Տվյալների պահոցի SQL Server-ը։ |
| sDatabase | Տվյալների պահոցի անունը սերվերում։ Բացակայության դեպքում կիրառվում է առաջին տվյալների պահոցը նշված սերվերին համապատասխան Config ենթաբաժիններից։ |
| sFileName | Սահմանում է ֆայլի հարաբերական ուղին։ |
| “SELFREG” | Ոչ պարտադիր դաշտ, որը տրվում է, երբ անհրաժեշտ է թարմացվող ֆայլը գրանցել Windows-ում։ Կիրառվում է OLE գրադարանների գրանցման համար։ |
Նկատառումներ
Եթե անհնար է պարզել ֆայլի տարբերակը օպերացիոն համակարգի գործիքներով, ապա օգտագործվում է .var ընդլայնմամբ և նույն անվանմամաբ ֆայլը:
Օրինակ՝ asolap.xla ֆայլի համար համապատասխան asolap.ver ֆայլը կարող է ունենալ հետևյալ բովանդակությունը՝
1.2.1.30
Armenian Software
AS3XX Kernel with Bank extension
Copyright . 1997-2000, Armenian Software, Ltd.
Scriped բաժին
Սահմանում է ScriptEditor-ի կարգավորումներ։
Շարահյուսություն
Scriped {
TFS = sTfsUrl;
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sTfsUrl | Team Foundation Server-ի հավաքածուի web հասցեն։ |