NavTree նկարագրություն
Ուղղարդիչ ծառի նկարագրություն
Նախատեսված է ուղղարդիչ ծառի Աշխատանքային տեղեր(ԱՇՏ-ներ) նկարագրելու համար։
Շարահյուսություն
NavTree {
Name = sName;
Caption = sCaption;
ECaption = sECaption;
Type = nType;
Attributs = nAttributs ;
System = nSystem;
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sName | Ուղղարդիչ ծառի ներքին անուն։ |
| sCaption | Ուղղարդիչ ծառի անվանում։ |
| sECaption | Ուղղարդիչ ծառի անվանումը օտար լեզվով։ |
| nType | Ուղղարդիչ ծառի տեսակը։ 0, 1 կամ 2 արժեք ընդունող։ 0 Աշխատանքային տեղ (ԱՇՏ): 1 Օգնական ուղորդիչ ծառ (տեղադրվում է այլ ԱՇՏ-ներում)։ 2 Օգտագործողի անձնական ուղորդիչ ծառ (ձևավորվում է համակարգի ներսից ամեն օգտագործողի համար առանձին և տեղադրվում ԱՇՏ-ներում)։ |
| nSystem | Դիզայներից խմբագրման հատկանիշ։ 1 արժեքի դեպքում օգտագործողի կողմից խմբագրումը չի թույլատրվում։ |