AsDoc/WriteLog
WriteLog մեթոդ
См. также Օրինակ Применяется к
Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։
Փաստաթղթի կյանքի ընթացքում մի շարք գործողություններ գրանցվում են պատմության մեջ ավտոմատ կերպով, ինչպիսին է փաստաթղթի ստեղծումը կամ խմբագրումը։ Այս մեթոդի միջոցով հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր։ Այս ֆունկցիայով տող ավելացնելուց DOCLOG աղյուսակում ավելանում է գրառում “M” կոդով։
Եթե այս մեթոդը կանչում ենք Action իրադարձոթյան մշակիչի մեջ, ապա գրանցումները տվյալների պահոցում կատարվում են մշակիչի ավարտից հետո, իսկ այլ դեպքերում գրանցումը կատարվում է անմիջապես։
Շարահյուսություն
object.WriteLog ( sMsg, [nDCRID], [bDCRIDIsISN] )
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| object | Փաստաթուղթ օբյեկտի հղում։ | 
| sMsg | Փաստաթղթի պատմությունում ավելացվող հաղորդագրություն։ | 
| nDCRID | Փոփոխման հայտի համարը(DocChangeRequest) կամ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։ | 
| bDCRIDIsISN | True արժեքը ցույց է տալիս, որ nDCRID-ը փոփոխման հայտի համար է,  False արժեքը՝ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։ | 
Նկատառումներ
Փաստաթղթի պատմությունում ավելացնելով գրառումներ, համակարգը ավտոմատ կերպով հիշում է փաստաթղթի ընթացիկ վիճակը։