AsCallBackOnTimer օբյեկտ
Ժամաչափով պարբերաբար ֆունկցիա աշխատացնեղ օբյեկտ
Օբյեկտը ստեղծվում է CreateCallBackOnTimer ֆունկցիայի միջոցով։
Այս օբյեկտը ստեղծելուց բացվում է նոր պատուհան, որը որոշակի պարբերականությամբ կատարում է ինչ-որ գործողություն։ Օգտագործողին հասանելի է գործընթացը սկսելու, ընդհատելու, դադարեցնելու գործողությունները։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| Caption | Վերադարձնում կամ նշանակում է ցույց տրվող պատուհանի գլխագիրը։ |
| Height | Վերադարձնում կամ նշանակում է ցույց տրվող պատուհանի բարձրությունը։ |
| Label | Վերադարձնում կամ նշանակում է օբյեկտի կողմից կատարած աշխատանքների ընթացիկ վիճակի նկարագրությունը։ |
| Properties | Վերադարձնում է օբյեկտի հատկությունները։ Նախատեսված է սկրիպտ գրողների կողմից ազատ օգտագործման համար։ |
| Seconds | Վերադարձնում կամ նշանակում է ֆունկցիայի աշխատացման պարբերականությունը վայրկյաններով։ |
| Text | Վերադարձնում կամ նշանակում է աշխատանքի ընթացքում գործողությունների կատարման մանրամասները։ |
| Width | Վերադարձնում կամ նշանակում է ցույց տրվող պատուհանի լայնությունը։ |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| Show | Էկրանին ցույց է տալիս մոդալ պատուհանը և սկսում է ժամաչափով ֆունկցիայի պարբերական կանչերը։ |