AsDataDesc օբյեկտ
Դինամիկ տվյալների աղբյուր օբյեկտ
Ի տարբերություն սովորական տվյալների աղբյուրի դինամիկ տվյալների աղբյուրը ձևավորվում է ծրագրի կատարման ընթացքում այլ ոչ թե նկարագրված է նախօրոք։
Այն լինում է SQL հարցումով հաշվարկվող կամ մասիվի վրա հիմնված։
AsDataDesc օբյեկտը ստեղծվում է CreateDataDesc ֆունկցիայի միջոցով։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| ArrayDB | Վերադարձնում կամ նշանակում է դինամիկ տվյալների աղբյուրի արժեքների մասիվը։ |
| Caption | Վերադարձնում կամ նշանակում է դինամիկ տվյալների աղբյուրի անվանումը։ |
| Columns | Վերադարձնում է ավելացվող սյունակների մասիվը։ |
| DataIndicate | Վերադարձնում կամ նշանակում է հաշվարկվող դինամիկ տվյալների աղբյուրի կատարման ընթացքի ցուցադրման ձևը։ |
| DefaultFunction | Վերադարձնում կամ նշանակում է կոնտեկստ մենյուի մեջ լռությամբ աշխատող գործողությունը։ |
| ECaption | Վերադարձնում կամ նշանակում է դինամիկ տվյալների աղբյուրի անվանումը օտար լեզվով։ |
| HeadLinesCount | Վերադարձնում կամ նշանակում է այն տողերի քանակը, որքան նախատեսված է սյունակների անվանումները ցույց տալու համար։ |
| IndexOfFolderId | Վերադարձնում կամ նշանակում է սյունակի համարը fFOLDERID դաշտով։ |
| IndexOfIsn | Վերադարձնում կամ նշանակում է սյունակի համարը fISN դաշտով։ |
| Name | Վերադարձնում կամ նշանակում է դինամիկ տվյալների աղբյուրի ներքին անունը։ |
| Param | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրերի արժեքները։ |
| SQL | Վերադարձնում կամ նշանակում է դինամիկ տվյալների աղբյուրի SQL հարցման տեքստը։ |
| UpdateSQL | Վերադարձնում կամ նշանակում է SQL հարցման տեքստը դինամիկ տվյալների աղբյուրի թարմացման համար։ |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| AddColumn | Ավելացնում է սյունակ դինամիկ տվյալների աղբյուրի համար։ |
| AddParam | Ավելացնում է պարամետր դինամիկ տվյալների աղբյուրի SQL հարցման մեջ օգտագործելու համար։ |
| GetParIndex | Վերադարձնում է պարամետրի համարը նշված անունով։ |
| RegistrFunction | Կոնտեկստ մենյուի մեջ ավելացնում է նոր գործողություն։ |
| RegistrNode | Կոնտեկստ մենյուի մեջ ավելացնում է ենթամենյուի ծնող հանգույց։ |
| RemoveColumn | Դինամիկ տվյալների աղբյուրից հեռացնում է սյունակը։ |
| RemoveParam | Դինամիկ տվյալների աղբյուրից հեռացնում է պարամետրը։ |