AsDocPrint օբյեկտ
Փաստաթղթից տեղեկանք տպելու օբյեկտ
Այս օբյեկտը օգտագործվում է «Դիտել փաստաթուղթ» գործողության աշխատանքի ժամանակ տեղեիկանքի հաշվարկի համար։
Այս օբյեկտը ստացվում է DocP ֆունկցիայի միջոցով Print իրադարձության մշակիչի մեջ։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| AllowHistory | Նշանակում է տեղեկանքի տողում նշված փաստաթղթի պատմության դիտելու թույլատվություն։ |
| AllowPrintPreview | Նշանակում է տեղեկանքի տողում նշված փաստաթղթի «Դիտել փաստաթուղթ» գործողության թույլտվությունը։ |
| AllowView | Նշանակում է տեղեկանքի տողում նշված փաստաթղթի դիտելու թույլտվությունը։ |
| ErrorOnEmptyPrintPreview | Վերադարձնում կամ նշանակում է դատարկ տպելու ձևի համար սխալ առաջացնելու հայտանիշը։ Լռությամբ արժեքը True: |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| Break | Տեղեկանքի մեջ նշում է կետ, որը հարմար է Էջի ընդհատման համար։ Այսպիսի կետերի միջև ընկած հատվածը համակարգը փորձում է տպել մեկ էջի մեջ։ |
| P | Տեղեկանքի մեջ ավելացնում է նոր տող։ Տողը կարող է լինել ձևանմուշ, որի մեջ տեղադրվելու են պարամետրերի արժեքները։ |
| S | Սահմանում է նոր պարամետր, որը կարող է տեղադրվել տողի ձևանմուշի մեջ։ |