AsErrorsFreeExecutor օբյեկտ
AsErrorsFreeExecutor օբյեկտ
AsErrorsFreeExecutor օբյեկտը նախատեսված է սկրիպտային ֆունկցիան անսխալ կանչելու համար։ Այսինքն՝ նշված ֆունկցիան կանչելու ժամանակ համակարգը չի կանգնի, այլ կշարունակի աշխատել, եթե առաջանար սխալ։ Առաջացած սխալի հաղորդագրությունը պահպանվում է հաշվետվության մեջ։
Տրված է նաև հնարավորություն սխալի առաջացման ժամանակ հաշվետվության մեջ գրանցել հավելյալ հաղորդագրություն։ Այդ նպատակով օբյեկտին տրվում է ևս մի ֆունկցիա, որը աշխատում է հիմնական ֆունկցիայի աշխատանիքի ժամանակ սխալի առաջացման դեպքում։
Սովորաբար օբյեկտը օգտագործվում է մեծ քանակությամբ տվյալներ մշակելու ժամանակ, ամեն մի տարրի մշակման համար նշված ֆունկցիան կանչելուվ։
AsErrorsFreeExecutor օբյեկտը ստեղծվում է CreateErrorsFreeExecutor ֆունկցիայի միջոցով։
| Հատկություններ | Նկարագրություն | 
|---|---|
| ErrorsCount | Վերադարձնում է առաջացած սխալների քանակը։ | 
| OnErrorRollBack | (Արգելված) Վերադարձնում կամ նշանակում է սխալի առաջացման ժամանակ տրանզակցիայի հետ խաղացման հայտանիշը։ | 
| Properties | Վերադարձնում է սկրիպտ գրողի կողմից մշակվող հատկությունները։ | 
| RepViewer | Վերադարձնում կամ նշանակում է հաշվետվություն օբյեկտը, որի մեջ պահպանվում են սխալների հաղորդագրությունները։ | 
| Մեթոդներ | Նկարագրություն | 
|---|---|
| Run | Կանչում է սկրիպտային ֆունկցիան։ | 
| RunEx | Կանչում է սկրիպտային ֆունկցիան, ինչպես նաև վերադարձնում է ByRefպարամետրերը։ | 
| SetErrSubParams | Տրվում են պարամետրեր, սխալի մասին հավելյալ հաղորդագրություն դուրս բերող ֆունկցիային փոխանցման համար։ Եթե պարամետրերը տրված չեն, ապա ֆունկցիային փոխանցվում են Runմեթոդի պարամետրերը։ |