Ցուցակի մոդալ ցուցադրիչ
Ցուցակի մոդալ ցուցադրիչի օբյեկտը ստեղծվում է փոփոխախան հայտարարելով։
Dim VarNameas as New AsModalBrowser
| Հատկություններ |
Նկարագրություն |
| Height |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչի պատուհանի բարձրությունը։ |
| isSelected |
Վերադարձնում է ցուցակի մոդալ ցուցադրիչից ընտրված տողի առկայությունը։ |
| Left |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչի ձախ եզրի հեռավորությունը ծրագրի պատուհանի ձախ եզրից։ |
| LookUpColumn |
Վերադարձնում կամ նշանակում է այն սյունակի ներքին անունը, ըստ որի կատարվելու է արժեքի փնտրում պատուհանի ակտիվացման ժամանակ նախնական տող ընտրելու համար։ |
| LookUpSoftMode |
Վերադարձնում կամ նշանակում է եղանակը, որով կատարվելու է արժեքի փնտրում պատուհանի ակտիվացման ժամանակ նախնական տող ընտրելու համար։ |
| LookUpValue |
Վերադարձնում կամ նշանակում է այն արժեքը, ըստ որի կատարվելու է արժեքի փնտրում պատուհանի ակտիվացման ժամանակ նախնական տող ընտրելու համար։ |
| MultiSelect |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչից քանի տող ընտրելու հնարավորությունը։ |
| SelectedItems |
Վերադարձնում է ցուցակի մոդալ ցուցադրիչի ընտրված տողերի հավաքածուն։ |
| StartUpAtCentre |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչի էկրանի կենտրոնում բացվելու հայտանիշը։ |
| Top |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչի վերին եզրի հեռավորությունը ծրագրի պատուհանի վերին եզրից։ |
| Value |
Վերադարձնում է ընտրված տողի LookUpColumn սյան արժեքը։ |
| Width |
Վերադարձնում կամ նշանակում է ցուցակի մոդալ ցուցադրիչի պատուհանի լայնությունը։ |
| Մեթոդներ |
Նկարագրություն |
| Show |
Էկրանին ցույց է տալիս ցուցակի մոդալ ցուցադրիչը։ |