AsQuery/ExecuteReader
ExecuteReader մեթոդ
Կատարում է SQL հարցումը և վերադարձնում կատարման արդյունքը։ Վերադարձվող արժեքների քանակը կարող է լինել մեկից ավել։
Շարահյուսություն
Set rs = object.ExecuteReader([QueryTimeout], [ConnectionType], [CursorType])
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| rs | AsSqlResultset-ի տիպի օբյեկտ։ |
| object | AsQuery օբյեկտի հղում։ |
| QueryTimeout | Հարցման կատարման առավելագույն ժամանակ, որի լրանալուն պես առաջանում է սխալ։ Լռությամբ ստանում է 30 վրկ. արժեք։ |
| ConnectionType | Միացման տիպը։ Լռությամբ արժեքը Connection_Main է։ |
| CursorType | Հարցման նշորդի բացման եղանակը։ Նախատեսված է միայն հին RDO-ով աշխատանքի համար։ Թույլատրելի է փոխանցել միայն rdOpenKeyset ըստ անհրաժեշտության։ |