AsQuery/ExecuteScalar
ExecuteScalar մեթոդ
Մեթոդը կատարում է SQL հարցումը և վերադարձնում առաջին կամ միակ տարրը կատարման արդյունքից։
Ֆունկցիան սովորաբար կիրառվում է, երբ հարցման կատարման ժամանակ օգտագործվում են Min, Max, Sum, Count և այլն հրամաններ, որոնք նախատեսված են միակ արժեքի հաշվարկման համար։
Եթե հարցումը վերադարձնում է մեկից ավելի տողեր/սյուներ, ապա արդյունքում վերադարձնում է առաջին տողի և առաջին սյունակի արժեքը։
Իսկ երբ հարցումը որ մի տող չի վերադարձնում, ապա ֆունկցիան վերադարձնում է Empty։
Շարահյուսություն
vVariable = object.ExecuteScalar([QueryTimeout], [ConnectionType])
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| vVariable | Նոր արժեք։ | 
| object | AsQuery օբյեկտի հղում։ | 
| QueryTimeout | Հարցման կատարման առավելագույն ժամանակ, որի լրանալուն պես առաջանում է սխալ։ Լռությամբ ստանում է 30 վրկ. արժեք։ | 
| ConnectionType | Միացման տիպը։ Լռությամբ արժեքը Connection_Main է։ | 
Նկատառումներ
Հին RDO դրայվերով աշխատանքի ժամանակ բացվում և փակվում է rdoResultset-ը, և սա հարկավոր է հաշվի առնել օգտագործելու ժամանակ։