AsQuery/Parameters
Parameters հատկություն
Վերադարձնում կամ նշանակում է SQL հարցման պարամետրի արժեքը։
Շարահյուսություն
object.Parameters(sIndex) [= vValue]
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| object | AsQuery օբյեկտի հղում։ | 
| sIndex | Պարամետրի անունը։ | 
| vValue | Պարամետրի արժեքը։ | 
Նկատառումներ
Պարամետրը հարցման մեջ գրվում են հարցումով հետևյալ ձևով՝  ?PARAMETERNAME։
Պարամետրի լրացումը հարցման մեջ կատարվում է հաշվի առնելով պարամետրի արժեքի տիպը։
Ստորև աղյուսակը ցույց է տալիս պարամետրերի փոխակերպման օրինակներ կախված տիպից։
| Տիպ | Արժեքի օրինակ | Փոխակերպում | 
|---|---|---|
| vbString | Ender’s Game | ‘Ender’’s Game’ | 
| vbDate | 26/01/2018 | ‘20180126’ | 
| vbBoolean | True False | 1 0 | 
| vbByte, vbCurrency, vbDecimal, vbDouble, vbInteger, vbLong, vbSingle | 278 278.35 | 278 278.35 | 
| vbNull | null | 
Այլ տիպերի օգտագործումը առաջացնում է սխալ։