AsTreeModalBrowser
Ծառի մոդալ ցուցադրիչ
Ծառի մոդալ ցուցադրիչի օրինակը ստեղծվում է փոփոխախան հայտարարելով։
Dim VarName as New AsTreeModalBrowser
Ծառի մոդալ ցուցադրիչը միշտ հիմնված է նկարագրված ծառի վրա։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| Com | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի մեկնաբանությունը։ |
| DocType | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի փաստաթղթի տեսակը։ |
| ECom | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի օտար լեզվով մեկնաբանությունը։ |
| Height | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի պատուհանի բարձրությունը։ |
| ISN | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
| isSelected | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչից ընտրված տողի առկայությունը։ |
| Leaf | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված հանգույցի տերև լինելու հայտանիշը։ |
| Left | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի ձախ եզրի հեռավորությունը ծրագրի պատուհանի ձախ եզրից։ |
| Parent | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի անմիջական ծնողի կոդը։ |
| Path | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի ճանապարհը ծառում։ |
| RootNode | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի արմատային տարրը։ Այս հատկությունը օգտագործվում է ենթածառեր ցույց տալու համար։ |
| StartUpAtCentre | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի էկրանի կենտրոնում ցուցադրման հատկանիշը ։ |
| Top | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի վերին եզրի հեռավորությունը ծրագրի պատուհանի վերին եզրից։ |
| Value | Վերադարձնում է ծառի մոդալ ցուցադրիչի ընտրված տարրի կոդը ծառի մեջ։ |
| Width | Վերադարձնում կամ նշանակում է ծառի մոդալ ցուցադրիչի պատուհանի լայնությունը։ |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| Show | Էկրանին ցույց է տալիս ծառի մոդալ ցուցադրիչը։ |