DocFromScreen ֆունկցիա
DocFromScreen ֆունկցիա
Փնտրում և վերադարձնում է Էկրանի վրա երևացող փաստաթղթի օբյեկտը ըստ ներքին նույնականացման համարի։
Եթե նշված համարով փաստաթուղթը առկա չէ էկրանին, ապա վերադարձվում է Nothing։
Շարահյուսություն
Function DocFromScreen(ByVal Isn As Long) As AsDoc
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| nISN | Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համար։ | 
նկատառումներ
Տվյալ ֆունկցիան կարելի է կիրառել հետևյալ դեպքերում՝ ստեղծվում է փաստաթուղթ, որը դեռ պահպանված չի, որը պահպանելու ժամանակ ստեղծվում են մի քանի զավակ-փաստաթղթեր։ Ծնող փաստաթղթի հղումը ստացվում է DocFromScreen ֆունկցիայի միջոցով, որը դեռ գտնվում է էկրանին։
Օրինակ
Օրինակի մեջ ծնող փաստաթուղթը նախ փնտրում է էկրանին, ապա դիմում է տվյալների պահոցին։
Sub Folders()
    '''
    Set xParent = DocFromScreen(Doc.ParentISN)
    If xParent Is Nothing Then
        Set xParent = LoadDoc(Doc.ParentISN)
    End If
    xFold.Spec = xParent.Formatted("DATE")
    '''
End Sub