TreeElements ֆունկցիա
TreeElements ֆունկցիա
Վերադարձնում է ծառի տարրերի բազմությունը։
Բազմությունը Dictionary տիպի է, որտեղ տարրի բանալին ծառի տարրի կոդն է, իսկ արժեքը ծառի տարր օբյեկտը։
Շարահյուսություն
Function TreeElements(ByVal sTreeId As String, _
Optional ByVal sNodeType As String = "", _
Optional ByVal sKey As String) As Dictionary
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sTreeId | Ծառի ներքին անունը։ |
| sNodeType | Վերադարձվող տարրերի տիպը։ "" - բոլոր հանգույցները։ "1" - միայն տերևները։ "0" - միայն ծնողները։ |
| sKey | Փոխանցելու դեպքում վերադարձվում են միայն այս տարրի զավակները։ |