ExecuteQuery ֆունկցիա
ExecuteQuery ֆունկցիա
ՀՆԱՑԱԾ։ Հարկավոր է օգտագործել հարցման աշխատացման նոր գործիքները։ Տե՛ս AsQuery կամ dbc.ExecuteNonQuery, dbc.ExecuteReader, dbc.ExecuteScalar, dbc.OpenDataTable։
Կատարում է SQL հարցում և վերադարձնում հարցման կատարման արդյունքը։
Շարահյուսություն
Function Util.ExecuteQuery(ByVal sSQL As String, _
                           ByVal returnRS As Boolean, _
                  Optional ByVal RSType As Integer = rdOpenForwardOnly, _
                  Optional ByVal RSLockType As Integer = rdConcurReadOnly, _
                  Optional ByVal RSOption As Integer = rdExecDirect, _
                  Optional ByVal QueryTimeout As Variant) As RdoResultset
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| sSQL | Հարցման տեքստը։ | 
| returnRS | Հարցման արդյունքի վերադարձի նշան։ եթե հարցումը վերադարձնում է աղյուսակային տվյալներ, ապա տրվում է True, հակառակ դեպքում՝False։ | 
| RSType | Վերադարձող արդյունքի նշորդի տիպը։ Լռությամբ ստանում է ASOpenForwardOnly արժեքը։ | 
| RSLockType | Տվյալների արգելափակման տիպը, որը կիրառվում է հարցման կատարման ընթացքում։ Լռությամբ ստանում է ASConcurReadOnly արժեքը։ | 
| RSOption | Հարցման կատարման լրացուցիչ պարամետրեր։ Լռությամբ ստանում է ASExecDirect արժեքը։ | 
| QueryTimeout | Սահմանում է հարցման կատարման առավելագույն ժամանակահատվածը, որի լրանալուց առաջանում է սխալ։ Չափվում է վայրկյաններով։ Լռությամբ գործում է QUERYTIMEOUTպարամետրի արժեքը։ |