SpreadsheetExportRowStyle/AddPart
AddPart մեթոդ
Տես նաև Օրինակ Կիրառվում է
Սահմանում է Excel-ի մեջ տեղեկանքի տողերի արտահանման ոճի նկարագրությունը։
Շարահյուսություն
object.AddPart(start, type, [exportColumnIndex], [exportAsBold], [isFormatted], [trimBeforeExport], [useForWidth])
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| object | Տողի ոճի օբյեկտ։ | 
| start | Տողի այն նիշի դիրքը, որից սկսած նշված տողի տվյալները կարտահանվեն Excel-ի մեջ։ | 
| type | Արտահանվող տվյալների համակարգային տիպը։ | 
| exportColumnIndex | Սահմանում է Excel-ի սյունակի ինդեքսը, որի մեջ կարտահանվեն տողի տվյալները։ Չփոխանցելու դեպքում ավելացվելու է նախորդ ավելացվածի հաջորդ վանդակում։ | 
| exportAsBold | Արտահանել տվյալի տեքստը թավ։ Լռությամբ ստանում է Falseարժեք։ | 
| isFormatted | Արտահանել տվյալը ձևաչափված։ Լռությամբ արժեքը Trueէ։ Կիրառվում է միայն թվային տվյալների համար։ | 
| trimBeforeExport | Արտահանել տվյալները սկզբի և վերջի բացակները ջնջած։ Լռությամբ արժեքը Trueէ։ Կիրառվում է միայն տվյալների տողային տիպերի համար։ | 
| useForWidth | Արտահանման վանդակի լայնությունթյունը որոշել արժեքի չափից կախված։ Լռությամբ արժեքը Trueէ։ | 
Օրինակ
           Non-Current Assets - account: 11-12
Openning Balance At August  01, 2010         168.11
Date              Acc.Debit     Credit Document 
19/01/11        1131              A 901        
Դիտարկենք յուրաքանչյուր տողը առանձին։
Վերցնենք 19/01/11        1131              A 901 տողը։ 
եթե ցանկանում ենք, որ տվյալ տողը արտահանվի հետևյալ կերպ՝
- 19/01/11ամսաթիվը արտահանցի միայն տարեթիվը թավ տեքստով,
- 1131-ը ոչ թավ,
- A 901-ը առանց բաժանարար նիշի նրանց միջև, և ոչ թավ տեքստով։
Նախ հայտարարենք sArr փոփոխական այնուհետև նրան վերագրենք մեր տողը։
Dim sArr as String  
sArr = "19/01/11        1131              A 901"
Այնուհետև տվյալ տողի յուրաքանչյուր մասի համար սահմանենք ոճ AddPart մեթոդի օգնությամբ։
Dim oStyle As SpreadsheetExportRowStyle
Dim xRep As AsRepViewer
Set oStyle = New SpreadsheetExportRowStylee
oStyle.AddPart 7, "C(2)", , True, , , False  
'7 - սա տողի մեկնարկային դիրքն է - "19/01/11        1131              A 901", 
'որից սկսած մեր տողի տվյալները կարտահանվեն Excel. 7-րդ ինդեքսի տակ է գտնվում "1" նիշը։ 
oStyle.AddPart 7+2+8, "C(4)", , False 
'7+2+8(նախնական դիրք + 11 երկարություն + հեռավորությունը 7-ից +2 մինչև 1131, 
'այսինքն 1131-ը  sArr տողի մեջ սկսվում է 17-րդ դիրքից)  
oStyle.AddPart 7+2+8+4+14, "C(4)", , False, , True
Ավելացնում են հաշվետվության մեջ նոր սահմանած ոճը ըստ անվան AddExportStyle մեթոդի օգնությամբ։
xRep.AddExportStyle RowStyle, oStyle
Հաշվետվության մեջ տող ավելացնելուց նշում ենք նաև ոճը։
xRep.AddRow sArr, , , "RowStyle" 
Ոճերի հնարավոր է նշել նաև AddHeader և AddFooter մեթոդների կանչերում: