TemplateSubstitutionGrid օբյեկտ
Ձևանմուշի մեջ տեղադրվող աղյուսակի օբյեկտ
TemplateSubstitutionGrid օբյեկտը նախատեսված է տպելու ձևանմուշի մեջ տեղադրվող աղյուսակային արժեքի պահելու համար։
Ձևանմուշի մեջ կարող են օգտագործվել աղյուսակի բոլոր սյունակները, կամ միայն մի մասը։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| FormatedValue | Վերադարձնում է տեղադրվող աղյուսակի վանդակի ձևաչափված արժեքը։ |
| Name | Վերադարձնում է տեղադրվող աղյուսակի ներքին անունը։ |
| RowCount | Վերադարձնում է տեղադրվող աղյուսակի տողերի քանակը։ |
| Style | Վերադարձնում կամ նշանակում է վանդակի ձևաչափը (միայն xlsx տիպի ձևանմուշներում օգտագործելու համար)։ |
| UseStyles | Վանդակների ձևաչափման հայտանիշ (միայն xlsx տիպի ձևանմուշներում օգտագործելու համար)։ |
| Value | Տեղադրվող աղյուսակի վանդակի արժեքը։ |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| AddColumn | Տեղադրվող աղյուսակի մեջ ավելացնում է սյունակ։ |
| AddColumnsFromDocumentGrid | Տեղադրվող աղյուսակի մեջ ավելացնում է փաստաթղթի աղյուսակի բոլոր սյունակները։ |
| AddRow | Տեղադրվող աղյուսակի մեջ ավելացնում է տող։ |
| CopyFrom | Պատճենում է այլ տեղադրվող աղյուսակի պարունակությունը ընթացիկ տեղադրվող աղյուսակի մեջ։ |
| FillValuesFromDocumentGrid | Փաստաթղթի աղյուսակի պարունակությունը լրացնում է տեղադրվող աղյուսակի մեջ։ |
| SetColumnStyle | Նշանակում է սյունակի վանդակների ձևաչափերը (միայն xlsx տիպի ձևանմուշներում օգտագործելու համար)։ |
| SetRowStyle | Նշանակում է տողի վանդակների ձևաչափերը (միայն xlsx տիպի ձևանմուշներում օգտագործելու համար)։ |