Տվյալների աղբյուրի հարցման պարամետրի նկարագրություն

Նկարագրվող պարամետերը կարող են օգատգործվել SQL հարցման ձևավորման համար, կամ երկչափ մասիվի հաշվարկի համար, կամ սկրիկպտային մասում այլ ֆունկցիաների հաշվարկի ընթացքում։

SQL հարցման մեջ պարամետրը գրվում են հատուկ գրելաձևով՝ ?ParamName

SQL = "select * from AGREEMENTS where (fDateClosed < ?Date or fDateClosed is null) "

Որոշ հատկություններ օգտագործվում են միայն AS-8X կոդի ձևավորման համար։ Տե՛ս օրինակ։

Շարահյուսություն

Param {
    Name = sName; 
    Description = sDescription;
    EDescription = sEDescription;
    Type = sType; 
    UserReportValue = sValue; 

    'AS-8X
    CSType = sCSType;
    Nullable = nNullable;
};
Պարամետր Նկարագրություն
sName Պարամետրի ներքին անուն։
sDescription Պարամետրի նկարագրություն։
sEDescription Պարամետրի նկարագրություն օտար լեզվով։
sType Պարամետրի համակարգային տիպը։
sValue Սահմանում է պարամետրի արժեքը օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվություններում։ Այս արժեքը չի կարող փոփոխվել օգտագործողի կողմից։
sCSType AS-8X կոդի ավտոմատ ձևավորման ժամանակ օգտագործվում է որպես պարամետրի տիպ։ Նախատեսված է այն դեպքերի համար, երբ տվյալների պահոցի հարցմանը փոխանցվող տիպը չի չի համապատասխանում Type-ին։ Տրված չլինելու դեպքում տիպը որոշվում է Type հատկությունից կախված։
nNullable AS-8X կոդի ավտոմատ ձևավորման ժամանակ որոշում է Type-ից կախված տիպը լինի null արժեք ընդունող, թե ոչ։ Օգտագործվում է ամսաթվային և թվային պարամետրերի համար։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։