BeforeShow ծառի համակարգային իրադարձություն

Տես նաև Օրինակ Կիրառվում է

BeforeShow իրադարձությունը առաջանում է ծառի ցուցադրելուց առաջ (ոչ մոդալ)։

Եթե BeforeShow իրադարձությունը մշակվում է, ապա ծառի նկարագրության մեջ գրված AllowAddNode, AllowDelete, AllowEdit, AllowExport, AllowView հատկությունների արժեքները անտեսվում են։

Շարահյուսություն

Բաղադրիչներն են՝

Public Sub BeforeShow(ByRef AllowEdit as Boolean, _
					  ByRef AllowView as Boolean, _
					  ByRef AllowDelete as Boolean, _
					  ByRef AllowAddNode as Boolean, _
					  ByRef AllowExport as Boolean, _
					  ByRef AllowAddDocs as Boolean)
    ' statements
End Sub
Պարամետր Նկարագրություն
AllowEdit Ծառի տարրի խմբագրման թույլտվություն։
AllowView Ծառի տարրի դիտելու թույլտվություն։
AllowDelete Ծառի տարրի ջնջելու թույլտվություն։
AllowAddNode Ծառում նոր հանգույց ավելացնելու թույլտվություն։
AllowExport Ծառի կամ տարրի արտահանման թույլտվություն։
AllowAddDocs Ծառում փաստաթղթեր ավելացնելու թույլտվություն։