NestedTransactionError իրադարձություն
NestedTransactionError փաստաթղթի համակարգային իրադարձություն
NestedTransactionError իրադարձությունը առաջանում է NestedTransactions մեթոդի arr մասիվի տարրերի մշակման ընթացում՝ սխալներ առաջանալու դեպքում։ Նախատեսված է սխալները պարունակող տեքստային հաշվետվությունում սխալների լրացուցիչ մանրամասների և այլ հաղորդագրությունների սահմանման համար:
Իրադարձության մշակիչում անհրաժեշտ է վերադարձնել տեքստային հաշվետվությունում ավելացվող հաղորդագրության տեքստը։
Շարահյուսություն
Public Function NestedTransactionError(ByVal arrElement As Variant, _
                                       ByVal repView As AsRepViewer) As String
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| arrElement | NestedTransactions մեթոդի այն տարրը, որի մշակման ընթացքում առաջացել է սխալ։ | 
| repView | NestedTransactions մեթոդին փոխանցված տեքստային հաշվետվություն, որը պարունակում է մեթոդի կատարման ընթացքում առաջացած սխալների հաղորդագրությունները։ | 
Օրինակ
Function NestedTransactionError(ByVal vArrElement As Variant,
                                ByVal repView As AsRepViewer) As String
	Dim docAgreement As AsDoc
	Set docAgreement = LoadDoc(vArrElement)
	Return "Պայմանագիր " & docAgreement("ACC") & " գործողությունները չհաջողվեց կատարել"
End Function