Types/CH()
CH() տվյալների տիպ
Տողային տվյալների տիպ, որում կարելի է ընտրել կամ ծառ-տեղեկատուի (TREE) կամ թղթապանակի (FOLDER) տարրի անվանումը։ Կարելի է նաև լրացնել կամայական այլ արժեք։
Շարահյուսություն
CH(sTreeOrFolder, nLen [,nLabelLen])
Բաղադրիչներն են՝
| Պարամետրեր | Նկարագրություն |
|---|---|
| sTreeOrFolder | Ծառ-տեղեկատուի կամ թղթապանակի ներքին անունը, որը համարվում է մեկնաբանության աղբյուր։ |
| nLen | Թույլատրելի նիշերի քանակը։ Առավելագույնը 512։ |
| nLabelLen | Դաշտի կողքից գրվող տեքստի նիշերի քանակ։ Լռությամբ արժեքը 0 է, այլ կերպ ասած ուղեկցող տեքստը բացակայում է։ |
Օրինակ
CH(PlatPol, 32) - 32 նիշային արժեք, PlatPol ծառ-տեղեկատուից անվանումնումների ընտրման հնարավորությամբ։