Types/N()
N( ) տվյալի տիպ
Թվային տվյալների տիպ։
Տիպի մեջ գրվում է թե քանի նիշ կարող է գրվել թվի մեջ և քանի նիշ է գրվում տասնորդական կետից հետո։
Ստանում է արժեքներ առավելագույնը հետևյալ միջակայքից -99999999999999.9999-ից մինչև 99999999999999.9999։
Շարահյուսություն
N(nNumLen, nDecLen)
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
nNumLen | Թվի նիշերի ընդհանուր քանակ։ Նիշերի առավելագույն քանակը կարող է լինել 19 (ներառյալ կետի նշանը)։ |
nDecLen | Նիշերի քանակը կետից հետո, այսինքն կոտորակային մասի երկարությունը։ Կետից հետո նիշերի առավելագույն քանակը կարող է լինել 4։ |
Div | 1 արժեքի դեպքում դաշտի մեջ ցույց են տրվում հազարականների բաժանող ստորակետները։ Լռությամբ արժեքը 0։ |
Արժեքները ունեն հետևյալ սահմանափակումները՝
- Եթե
nDecLen <> 0
, ապաnNumLen - nDecLen - 1 <= 14
: - Եթե
nDecLen = 0
, ապաnNumLen < 15
։
Օրինակ
N(16, 2) - Տիպի մեջ կարող է գրվել 13 նիշ կետից առաջ և 2 նիշ կետից հետո, ինչպես նաև ստորակետը (13+1+2=16) (-9,999,999,999,999.99-ից մինչև 9,999,999,999,999.99)։