Button նկարագրություն
Կոճակի նկարագրություն
Փաստաթղթի վրա կարելի է տեղադրել կոճակ, որի վրա կամ կլինի նկար կամ տեքստ։
Կոճակի սեղմելու դեպքում առաջանում է ButtonClick
իրադարձությունը։
Շարահյուսություն
Button {
Name = sButtonName;
Caption = sCaption;
ECaption = sECaption;
ButtonCaption = sButtonCaption;
EButtonCaption = sButtonECaption;
ShowCaption = nShowCaption;
Width = nButtonWidth;
Picture = sImage;
DisplayAtRight = sDisplayAtRight;
Distance = nDistance;
};
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
sButtonName | Կոճակի ներքին անունը։ |
sLineCaption | Կոճակին անվանումը (գրվում է ձախ կողմից)։ |
sLineECaption | Կոճակին անվանումը օտար լեզվով։ |
sButtonCaption | Կոճակի վրա գրվող տեքստը։ |
sButtonECaption | Կոճակի վրա գրվող տեքստը օտար լեզվով։ |
nShowCaption | 1 արժեքի դեպքում կոճակի անվանումը կցուցադրվի։ Կիրառելի է միայն DisplayAtRight -ի 1 կամ 2 արժեքների դեպքում։ Լռությամբ արժեքը 0։ |
nButtonWidth | Կոճակի լայնությունը։ |
sImage | Նկարի ներքին անունը, որը ցույց է տրվում կոճակի վրա։ Կիրառելի են ծրագրի ռեսուրսների ֆայլից(*.res) Bitmap(*.bmp) ձևաչափով նկարները։ |
sDisplayAtRight | 0 արժեքի դեպքում կոճակը տեղադրվում է նոր տողում։ 1 արժեքի դեպքում՝ նախորդ դաշտի աջ կողմից Distance հեռավորության վրա։ 2 արժեքի դեպքում կոճակը տեղադրվում է նախորդ դաշտի տողում պատուհանի ձախ եղրից Distance հեռավորության վրա։ Լռությամբ արժեքը 0։ |
nDistance | Կոճակի հեռավորությունը նախորդ դաշտից կամ պատուհանի եզրից։ Տե՛ս DisplayAtRight : |