Տվյալների աղբյուրի սյունակի նկարագրություն

Սյունակները կարող են հղվել կամ SQL-ից վերադարձվող արժեքների վրա, կամ երկչափ մասիվի սյունակի վրա, կամ լինել հաշվարկային։ Հաշվարկային սյունակի համար ամեն տողում կանչում է դրան հաշվող ֆունկցիան։

Որոշ հատկություններ օգտագործվում են միայն AS-8X կոդի ձևավորման համար։ Տե՛ս օրինակ։

Շարահյուսություն

Column {
    Name = sName; 
    Caption = sCaption;
    ECaption = sECaption; 
    Type = sType; 
    Source = nSource;
    Start = nStart; 
    Permanent = nPermanent;
    Field = sField;
    Description = sDescription;
    EDescription = sEDescription; 
    ShowType = sShowType;
    HeadLines = nHeadLines; 
    Width = nWidth;

    'AS-8X
    CSType = sCSType;
    RTrim = nRTrim;
    Nullable = nNullable;
};
Պարամետր Նկարագրություն
sName Տվյալների աղբյուրի սյունակի ներքին անուն։ Առավելագույն երկարությունը 12 նիշ է։
sCaption Սյունակի անվանում։
sECaption Սյունակի անվանումը օտար լեզվով։
sType Սյունակի համակարգային տիպը:
nSource Սահմանում է սյունակի արժեքների աղբյուրը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ 0 արժեքի դեպքում սյունակների արժեքը վերցնում է SQL հարցման արդյունքից կամ երկչափ մասիվից։ 1 արժեքի դեպքում սյունակը հաշվարկային է, արժեքը հաշվարկվում է սկրիպտային ֆունկցիայով։
nStart Սահմանում է մեկնարկային դիրքը, որից սկսած ցույց է տալիս արժեք որևէ ձևաչափված դաշտից։ Նախատեսված է fSPEC-ից կամ այլ տողային դաշտերից տվյալը ճիշտ տիպով կարդալու և ցույց տալու համար։ Կարդացվող արժեքի երկարությունը որոշվում է Type-ից կախված։
nPermanent 1 արժեքի դեպքում սյունակը սահմանում է հավերժական։ Ընթացիկ դիտելու ձևից ծրագրային կարելի է կարդալ միայն հավերժական սյունակները։ Լռությամբ արժեք 0։
sField Սահմանում է կա՛մ SQL-ից կարդացվող սյունակի դաշտի անունը, կա՛մ երկչափ մասիվի սյունակի համարը, կա՛մ սկրիպտային ֆունկցիայի անունը։
sDescription Սյունակի նկարագրություն։ Լռությամբ ստանում է սյունակի անվանման արժեքը։
sEDescription Սյունակի նկարագրություն օտար լեզվով։ Լռությամբ ստանում է սյունակի օտար լեզվով անվանման արժեքը։
sShowType Սահմանում է համակարգային տիպը ցուցադրման ժամանակ։ Եթե այս պարամետրը բացակայում է, ապա օգտագործվում է Type հատկության արժեքը։ Սովորոբար այս հատկությունը օգտագործում են, եթե տվյալների տիպը, որը համապատասխանում է սյունակի արժեքներին, հարմար չի ցուցադրման համար։ Օրինակ եթե Type=C(150) է, բայց շատ դեպքերում բավական է տեսնել տողի սկիզբը, ապա կարելի է սահմանել ShowType=C(32):
nHeadLines Սյունակի անվանման մեջ տողերի քանակ։ Եթե այս հատկությունը բացակայում է, ապա սյունակի անվանման մեջ կա 2 տող։
nWidth Սյունակի լայնությունը։ Եթե այս հատկությունը բացակայում է, ապա սյունակի լայնությունը որոշվում է ելնելով Type, ShowType, Caption, ECaption հատկությունների արժեքներից։
sCSType AS-8X կոդի ավտոմատ ձևավորման ժամանակ օգտագործվում է որպես սյունակի տիպ։ Նախատեսված է այն դեպքերի համար, երբ տվյալների պահոցից կարդացվող տիպը չի համապատասխանում Type-ին։ Տրված չլինելու դեպքում տիպը որոշվում է Type հատկությունից կախված։
nRTrim AS-8X կոդի մեջ տողային տիպի սյունակների վերջին բացակների հեռացնելու հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nNullable AS-8X կոդի ավտոմատ ձևավորման ժամանակ որոշում է Type-ից կախված տիպը լինի null արժեք ընդունող, թե ոչ։ Օգտագործվում է ամսաթվային և թվային սյունակների համար։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։