Column նկարագրություն
Աղյուսակի սյունակի նկարագրություն
Աղյուսակում կարող են լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ուրիշներից կախված սյունակներ։ Կախված սյունակի արժեքը լրացվում է ինքնաշխատ ծնող-սյունակի արժեքի լրացման ժամանակ։ Ծնող-սյունակը կարող է լինել Folder, Tree, FullTree կամ Date տիպի։ Կախված սյունակի արժեքը միայն կարդալու համար է։
Կախված սյունակ սահմանաելու համար հարկավոր է լրացնել ParentCol դաշտը, և ծնող-սյունակի տիպից կախված Field դաշտը։ Ինչպես նաև կարելի է ժառանգել ծնող-սյունակի դաշտի արժեքի մի մասը։ Նախատեսված է Spec-ից տողի մի մասը ցույց տալու համար։
Շարահյուսություն
Column {
Name = sColName;
Caption = sColCaption;
ECaption = sColECaption;
Type = sColType;
Atributs = sRekvAtr;
Width = nColWidth;
ParentCol = sParentColName;
Field = sFieldType;
Start = nStartPosition;
};
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sColName | Սյունակի ներքին անուն, որի երկարությունը չի գերազանցում 32 նիշը։ |
| sColCaption | Սյունակի անվանում։ |
| sColECaption | Սյունակի անվանումը օտար լեզվով։ |
| sColType | Սյունակի արժեքների ներքին տիպ։ |
| sRekvAtr | Սյունակի հատկանիշները։ Կարող են նշվել միառժամանակ մի քանիսը։ Արժեքներն են՝ R Սահմանում է նշված սյունակի պարտադիր լրացումը։ H Սահմանում է նշված սյունակի անտեսանելի լինելը։ H ատրիբուտով սյունակները պետք է լինեն վերջում։ V Անջատում է սյունակի տիպի ստուգումը փաստաթղթի պահպանման ժամանակ։ N Նոր տողի արժեքը լրացվում է նախորդ տողի արժեքով։ |
| nColWidth | Սյունակի լայնությունը։ |
| sParentColName | Ծնող-սյունակի ներքին անունը, որում արժեք լրացնելուց ինքնաշխատ լրացվում է այս սյունակի արժեքը։ |
| sFieldType | Լրացվում է ծնող-սյունակի մեջ գրված թղթապանակի կամ ծառի տարրի դաշտը, որի արժեքը կլրացվի այս սյունակում։ Եթե ծնող-սյունակի տիպը Date է, ապա ոչինչ լրացնել պետք չէ, միշտ ժառանգվելու է շաբաթվա օրը։ Եթե տիպը Folder է, ապա կարող են օգտագործվել թղթապանակի տարրի DocType, Com, Spec, ECom կամ ISN դաշտերը։ եթե տիպը Tree կամ FullTree է, ապա կարող են օգտագործվել ծառի տարրի Com, Path, Parent, ECom կամ ISN դաշտերը։ |
| nStartPosition | Սահմանում է մեկնարկային դիրքը, որից սկսած ցույց է տալիս արժեք ծնող-սյունակի դաշտից։ Ցույց տրվող արժեքի երկարությունը որոշվում է Type-ից կախված։ |