Կիրառությունների սերվերը կարելի է տեղադրել պարզ կոնֆիգուրացիաներից դեպի բարդ կլաստերներ։ Պարզ դեպքում կարելի է սահմանափակվել մեկ սերվերով, որտեղ կտեղադրվի կիրառությունների սերվերը, տվյաների բազան և այդ սերվերի ֆայլաին համակարգը կօգտագործվի որպես ֆայլային պահուստ։

Կիրառությունների սերվերի պարզ տեղադրում
Կիրառությունների սերվերի պարզ տեղադրում

Պարզ դեպքում պատվիրատուի մոտ լոգերի (log server) և հեռաչափության (telemetry server) սերվերների տեղադրումից կարելի խուսափել և օգտագործել Հայկական Ծրագրերի կողմից տրամադրվող ենթակառուցվածքը։ Եթե պատվիրատուն իր մոտ արդեն ունի լոգերի և հեռաչափության սերվերներ, կամ անվտանգության քաղականությունը թելադրում է անեն ինչ տեղադրել սեփական ենթակառուցվածքի վրա, ապա լոգերի և հեռաչափության սերվերներ տեղադրվում են իր մոտ։

Մի շարք պատճառներով մեկ օրինակ կիրառությունների սերվերը կարող քիչ լինել, այդ դեպքում կարելի տեղադրել լրացուցիչը։ Այդ պարագայում պարտադիր է տեղադրել Redis սերվեր կլաստերի մեջ ներգրավված կիրառությունների սերվերի համաձայնեցման համար։

Կլաստերի օրինակ
Երկու կիրառությունների սերվերից կազմված կլաստեր