Ընդլայնումների վրիպազերծում (Debugging)
Բովանդակություն
- Ներածություն
- Visual Studio ծրագրում կատարվող կարգավորումները
- config.as-ի կարգավորում
- Breakpoint-ի տեղադրում ընդլայնումների ֆայլերում
- Աշխատանք Debugger-ի հետ
Ներածություն
8X սերվիսում ընդլայնումների C# ֆայլերը բեռնվում են տվյալների բազայից և դինամիկ կոմպիլյացվում են։ Այդ պատճառով դրանց չի լինում Debug անել սովորական ձևով կոդի ցանկալի տողում Breakpoint դնելով և պրոյեկտը աշխատացնելով։
Visual Studio ծրագրում կատարվող կարգավորումները
Անհրաժեշտ է Set as Startup Project
գործողության միջոցով միացող պրոյեկտ սահմանել ArmSoft.AS8X.BankService
-ը:
Սերվիսը աշխատացնելու համար անհրաժեշտ է appsettings.json-ում կարգավորել բազային միանալու համար անհրաժեշտ տվյալները՝ սերվերի անունը, բազան, sql-ի մուտքանունն ու գաղտնաբառը:
"db": {
"server": "SQLSERVER2",
"database": "bank2",
"login": "sa",
"password": "password"
}
Այնուհետև անհրաժեշտ է Debug ռեժիմում միացնել ArmSoft.AS8X.BankService
-ը։
Սերվիսի հաջող գործարկումից հետո բացված browser-ի պատուհանում կարտացոլվի Swagger-ի էջը իսկ Visual Studio ծրագրում կհայտնվի Debug-ի գործիքների վահանակը։
config.as-ի կարգավորում
Debug անելու համար անհրաժեշտ է կարգավորել ՀԾ-Բանկ համակարգը local սերվիսով աշխատելու համար։
Այդ նպատակով Config.as ֆայլում տվյալների բազայի կոնֆիգուրացիայի համար պետք է ավելացնել նրա կրնկնօրինակը փոխելով SERVICE
պարամետրի արժեքը local սերվիսի հասցեյով՝ "https://localhost:1027"
։
Օրինակ՝
CONFIG {
NAME="bank2_local";
SERVER=BANK-SQLSERVER2;
DATABASE=bank2;
CONTEXT=ASBANK;
SERVICE="https://localhost:1027";
};
Breakpoint-ի տեղադրում ընդլայնումների ֆայլերում
Ծրագրի ընթացքը կանգնեցնելու համար առկա են հետևյալ երկու տարբերակները։
-
Breakpoint-ի տեղադրում ընդլայնման հաշվարկի մեթոդը (Calculate, Evaluate) կանչող տողի վրա՝ տվյալ ֆայլից դուրս գտնվող:
Նշված տողը գտնելու համար նշեք մեթոդի անունը և աշխատացրեքFind All References
հրամանը։ Բացված References պատուհանում ընտրեք տվյալ մեթոդը կանչող տողը։ Արդյունքում կկատարվի անցում համապատասխան ֆայլի պահանջող տողի վրա, որտեղ և տեղադրեք Breakpoint-ը։ Երբ Debug-ի ժամանակ պրոցեսը կանգնի այդ տողի վրա, հարկավոր կլինի անցնել ֆունկցիայի մեջ։ -
System.Diagnostics.Debugger.Break();
տողի տեղադրում ընդլայնման ֆայլի այն տեղում, որտեղ ցանկանում ենք կանգնեցնել ծրագրի կատարումը։ Սա հատուկ հրաման է, որին հասնելով Visual Studio-ն կանգնացնում է կատարման ընթացքը ինչպես սովորական Breakpoint-ին հասնելուց։
Ընդլայնման ֆայլը խմբագրելուց հետո, նախքան սերվիսի գործարկումը ներմուծեք այն SysCon ծրագրի միջոցով: Իսկ Debug -ի հետ աշխատանքը ավարտելուց հետո կարևոր է չմոռանալ հեռացնել նշված տողը ֆայլից։
Աշխատանք Debugger-ի հետ
Debugger-ի հետ աշխատանքի վերաբերյալ տես հետևյալ հղումով՝ Learn to debug C# code using Visual Studio