Հաշվառման ընդլայնման նկարագրություն
Բովանդակություն
- Բովանդակություն
- Ներածություն
- ACCEXTENDER նկարագրություն
- Հատկություններ
- AccountingExtender դաս
- Մեթոդներ
Ներածություն
Գոյություն ունեցող հաշվառումների մշակման գործընթացում սեփական տրամաբանություն ավելացնելու համար նկարագրվում է հաշվառման ընդլայնում։ Հաշվառման ընդլայնումը իրենից ներկայացնում է վիրտուալ մեթոդների բազմություն, որոնք կանչվում են հաշվառման հիմնական իրադարձություններից առաջ և հետո։
8X համակարգում փաստաթղթի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ`
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում ACCEXTENDER նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
- .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON
գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։
ACCEXTENDER նկարագրություն
ACCEXTENDER {
NAME = ...;
CAPTION = ...;
ECAPTION = ...;
CSSOURCE = ...;
};
Հատկություններ
NAME
Ընդլայնվող հաշվառման ներքին անունը։
CAPTION
Ընդլայնման հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ։
ECAPTION
Ընդլայնման անգլերեն անվանումը։
CSSOURCE
Եթե ընդլայնումը դինամիկ է, ապա անհրաժեշտ է ավելացնել նաև CSSOURCE
դաշտը, որը պարունակում է սերվիսային տրամաբանության C# ֆայլի հարաբերական ճանապարհը .as ֆայլի նկատմամբ։
Տե՛ս նաև Նկարագրության CSSOURCE դաշտում հարաբերական ճանապարհի լրացման օրինակներ:
AccountingExtender դաս
Հաշվառման ընդլայնման համար անհրաժեշտ է սահմանել դաս, որը ժառանգում է AccountingExtender
դասը և ունի AccountingExtender
ատրիբուտը։
Օրինակ
[AccountingExtender]
public class SyntAccountingExtender : AccountingExtender
Մեթոդներ
PreOnDelete
public virtual Task PreOnDelete(Accounting sender, OnDeleteEventArgs onDeleteEventArgs);
PreOnDelete իրադարձությունը առաջանում է հաշվառումը ջնջելու ժամանակ` հաշվառման OnDelete իրադարձությունից առաջ։
Պարամետրեր
sender
- Հաշվառումը նկարագրող դասը։onDeleteEventArgs
- Հաշվառման գործառնությունները նկարագրող դասը։
PostOnDelete
public virtual Task PostOnDelete(Accounting sender, OnDeleteEventArgs onDeleteEventArgs);
PreOnDelete իրադարձությունը առաջանում է հաշվառումը ջնջելու ժամանակ` հաշվառման OnDelete իրադարձությունից հետո։
Պարամետրեր
sender
- Հաշվառումը նկարագրող դասը։onDeleteEventArgs
- Հաշվառման գործառնությունները նկարագրող դասը։