Նոր Տվյալների մշակման հարցում (DPR) ավելացնելու ձեռնարկ
Բովանդակություն
- Բովանդակություն
- Ներածություն
- DPR նկարագրություն
- Հատկություններ
- C# ֆայլի նկարագրություն
- Ֆայլերի ներմուծում
Ներածություն
Հնարավորություն է տրվում ընդլայնել 8X-ի սերվիսը, ստեղծելով կազմակերպության սեփական Տվյալների մշակման հարցում:
Տվյալների մշակման հարցման նկարագրման համար հարկավոր է ունենալ՝
- .as ընդլայնմամբ ֆայլ
DPR
նկարագրությամբ, որը պարունակում Է Տվյալների մշակման հարցման մետատվյալները, - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Ստեղծված .as և .cs ֆայլերը հարկավոր է ներմուծել տվյալների բազա SysCon
գործիքով։
Ստորև նկարագրված են այն քայլերը, որոնք յուրահատուկ են կազմակերպության սեփական Տվյալների մշակման հարցման ստեղծելու համար։
C# դասի ստեղծման հիմնական քայլերը տե՛ս ձեռնարկում։
DPR նկարագրություն
DPR {
NAME = ...;
CAPTION = ...;
ECAPTION = ...;
TYPE = ...;
VERSION = ...;
CSSOURCE = ...;
};
Հատկություններ
NAME
Տվյալների մշակման հարցման ներքին անունը։
CAPTION
Տվյալների մշակման հարցման հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ։
ECAPTION
Տվյալների մշակման հարցման անգլերեն անվանումը։
TYPE
Տվյալների մշակման հարցման տեսակը։ Հարկավոր է լրացնել նույն արժեքը ինչ լրացված է C# դասի վրա դրված DPR ատրիբուտի մեջ` տե՛ս։
Արժեքներն են՝
21
- Հաշվետվությունների տվյալների մշակման հարցում (DPR Report)22
- Օլապ տվյալների մշակման հարցում (DPR OLAP)23
- Առաջադրանքների տվյալների մշակման հարցում (DPR Job)29
- Այլ տվյալների մշակման հարցում (DPR Other)
VERSION
(Այս հատկությունը ենթակա է հեռացման առաջիկա տարբերակներից մեկում)
Տվյալների մշակման հարցման տարբերակը։ Ամբողջ թիվ 0-ից մեծ։
CSSOURCE
Եթե ընդլայնումը դինամիկ է, ապա անհրաժեշտ է ավելացնել նաև CSSOURCE
դաշտը, որը պարունակում է սերվիսային տրամաբանության C# ֆայլի հարաբերական ճանապարհը .as ֆայլի նկատմամբ։
Տե՛ս նաև Նկարագրության CSSOURCE դաշտում հարաբերական ճանապարհի լրացման օրինակներ:
C# ֆայլի նկարագրություն
.cs ֆայլում հարկավոր է նկարագրել սերվերում աշխատող տրամաբանությունը, տե՛ս Տվյալների մշակման հարցման C# ֆայլի նկարագրություն։
Ֆայլերի ներմուծում
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը պատրաստ լինելուն պես անհրաժեշտ է SYSCON-ով համապատասխան .as ֆայլը ներմուծել համակարգ։
.as ֆայլում CSSOURCE
դաշտի առկայության դեպքում կներմուծվի նաև .cs ֆայլը։