Սերվերային մոդուլի ձեռնարկ (SERVERSIDEMODULE)
Բովանդակություն
Ներածություն
8X համակարգում նախատեսված է հնարավորություն ավելացնել C# ֆայլ, որը կօգտագործվի սերվերային տարատեսակ ընդլայնումների համար՝ մասնավորապես տպվող ձևերի ընլայնումների համար։
C# ֆայլը տվյալների բազա ներմուծելու համար անհրաժեշտ է ստեղծել .as ընդլայնումով ֆայլ, որը պետք է պարունակի ներմուծվող սերվերային մոդուլի վերաբերյալ մետատվյալներ։
C# ֆայլի նկարագրություն
C# ֆայլի պարունակությունը դեր չի խաղում ներմուծման տեսանկյունից։
Պարունակությունը էական է ըստ օգտագործման, որոնք նկարագրվում են համապատասխան ձեռնարկներում։
as ֆայլի նկարագրություն
Տվյալ ֆայլում պետք է նկարագրված լինի սերվերային մոդուլի վերաբերվող տվյալները։ (Օրինակ՝ AgrMortTemplate_12.as)
SERVERSIDEMODULE {Name = AgrMortTemplate_12;
Caption = "Գրավի պայմանագրերի քաղվածքների լրացուցիչ պարամետրեր";
ECaption = "Additional parameters for collateral contract statements";
CSsource = AgrMortTemplate_12.cs;
};
Որտեղ՝
- Ընդլայնման ներքին ունիկալ անունը,
- Համակարգում արտացոլվող վերնագրերը հայերեն (ANSI կոդավորմամբ) և անգլերեն,
- C# ֆայլի անումը։
Ֆայլերի ներմուծում
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը պատրաստ լինելուն պես անհրաժեշտ է SYSCON-ով համապատասխան .as ֆայլը ներմուծել համակարգի, ինչի արդյունքում .cs ֆայլը նույնպես կներմուծվի։
Նախքան Ներմուծումը տեղադրեք .as
և .cs
ֆայլերը config.as ֆայլում սահմանված BASEFOLDER պարամետրով ճանապարհով, այնուհետև գործարկելով SYSCON ծրագիրը ներմուծեք “Նկարագրությունների ներմուծում” հանգույցի ներքո արտացոլվող ֆայլը։