Դիտելու ձևի ընդլայնումներ
Բովանդակություն
Ներածություն
Դիտելու ձևում լրացուցիչ սյուներ ավելացնելու, տողերի պարունակությունը փոփոխելու համար
- նկարագրվում է տվյալների աղբյուրի ընդլայնում,
- ստեղծվում է դիտելու ձևի պատճենը և դրա համար կարգավորվում է ընդլայնումը։
Նոր պարամետրեր ավելացնելու համար
- նկարագրվում է տվյալների աղբյուրի ընդլայնում նոր պարամետրորով,
- ստեղծվում է դիտելու ձևի պատճենը և դրա համար կարգավորվում է ընդլայնումը,
- ավելացվում է նոր պարամետր դիտելու ձևի համար բացվող դիալոգի պատուհանում։
Դիտելու ձևի ստեղծում
Դիտելու ձևի ընդլայնման համար Համակարգային նկարագրությունների «Դիտելու ձևեր» թղթապանակում ցանկալի դիտելու ձևը բազմացնելուց դիալոգային պատուհանում ակտիվացնել «Կատարել կիրառությունների սերվերի վրա» նշիչը։
Նոր ստեղծված դիտելու ձևը խմբագրել և ընտրել ստեղծված «Տվյալների աղբյուրի ընդլայնիչը»։
Սյուների ընդլայնում
Ընդլայնիչում ավելացված նոր սյուները դիտելու ձևում ավելացնելու համար սյուներ էջում «Հասանելի սյուների» միջոցով հարկավոր է ավելացնել անհրաժեշտ սյուները և տալ հիշել։
Պարամետրերի ընդլայնում
Հարկավոր է ստեղծել տվյալների աղբյուրի ընդլայնիչ նոր պարամետրերով։
Նոր ստեղծված դիտելու ձևում «Տվյալների աղբյուրի ընդլայնիչը» լրացնելուց հետո, նոր ավելացված պարամետրերը կարելի է տեսնել «Պարամետրերի սկզբնական արժեքներ» էջի աղյուսակում։
Ստորև օրինակում, որպես նոր պարամետր ավելացվում է հաճախորդի կոդը։
Դիալոգում նոր պարամետրի ավելացում
Համակարգային նկարագրությունների «Դիալոգների ընդլայնումներ» թղթապանակում ավելացնել նոր դիալոգի ընդլայնում։
Ավելացնել նոր դաշտ, որտեղ “Դաշտի կոդը” և “Համակարգային տիպը” պետք է համընկնեն տվյալների աղբյուրի ընդլայնիչում AddParam
ֆունկցիայով հայտարարված պարամետրերի անվան և տիպի հետ։
Դիալոգի անունը պետք է լինի նույնը ինչ գրանցված է համակարգի մեջ տվյալ թղթապանակի համար։ Այն հնարավոր է տեսնել թղթապանակը կանչելով և բացելով թղթապանակի պարամետրերը հաշվետվությունը։
Օրինակում բերված է «Ընդհանուր դիտում» թղթապանակի համար դիալոգի անունը` AllOpers: