8X համակարգի պրոյեկտների նկարագրություն
Բովանդակություն
- Ներածություն
- ՀԾ-Բանկի 8X սերվիսի պրոյեկտներ
- 8X հարթակի միջուկային պրոյեկտներ
- 8X հարթակի REST API տիպիզացված գրադարան
- 8X հարթակի կոնֆիգուրացիոն սերվիս
Ներածություն
Ստորև ներկայացված են ՀԾ-Բանկի 8X սերվիսի բաղադրիչ պրոյեկտները։
ՀԾ-Բանկի 8X սերվիսի պրոյեկտներ
ArmSoft.AS8X.BankService
Պրոյեկտը մուտքային կետն է 8X սերվիսի միացման համար։ Այն ASP.NET-ով պրոյեկտ է։
Այն կարելի է ինչպես միացնել Debugging ռեժիմում այնպես էլ կառուցել և տեղադրել IIS-ում։
Պրոյեկտը պարունակում է ՀԾ-Բանկին յուրահատուկ REST API-ների նկարագրությունները Controller-ներով իրականացված։
ArmSoft.AS8X.Bank
Պրոյեկտը պարունակում է ՀԾ-Բանկին յուրահատուկ նկարագրությունները (փաստաթղթթերի, տվյալների աղբյուրներ…) և սերվիսները։
ArmSoft.AS8X.BankModels
Պրոյեկտը պարունակում է ՀԾ-Բանկին յուրահատուկ 8X հարթակի REST API-ին փոխանցվող և դրանից վերադարձվող դասերը։
ArmSoft.AS8X.BankOLAP
Պրոյեկտը պարունակում է OLAP հաշվետվությունների, OLAP բանաձևերին վերաբերող տրամաբանություններ։
ArmSoft.AS8X.Bank.Samples
Պրոյեկտը պարունակում է ընդլայնումների օրինակներ՝
- Փաստաթղթերի իրադարձություների ընլայնում,
- Տվյալների աղբյուրի ընդլայնում,
- Տպելու ձևերի ընդլայնում,
- Նոր Տվյալների աղբյուր,
- Նոր փաստաթուղթ,
- Վարկային հայտերի ցուցանիշ և պայման։
8X հարթակի միջուկային պրոյեկտներ
ArmSoft.AS8X.Service
Պրոյեկտը պարունակում է 8X հարթակի միջուկային/գլխավոր REST API-ների նկարագրությունները Controller-ներով իրականացված։
ArmSoft.AS8X.Core
Պրոյեկտը պարունակում է 8X հարթակի
- ընդհանուր տրամաբանությունները (նույնականացում, սեսիաների կառավարում, sql միացումների ղեկավարում, սխալների մշակում, մոնիտորինգ, դիագնոստիկա, ֆայլային համակարկ, էլ.փոստ …),
- համակարգային նկարագրությունների (Document, DataSource, DPR …) բազային դասերը,
- նկարագրությունների ընդլայնման ինտերֆեյսները (DocumentExtender, DataSource Extender …),
- հիմնական սերվիսները(IDBService, IDocumentService, IParametersService …) և դրանց կարգավորող տրամաբանությունը,
- միջուկային փաստաթղթերի և տվյալների աղբյուրների իրականացումները։
ArmSoft.AS8X.Common
Պրոյեկտը պարունակում է 8X հարթակի
- միջուկային հաստատուններ,
- համակարգային տիպերը(BooleanFieldType, NumPairFieldType …),
- միջուկային տրամաբանություն չիրականացնող դասեր (RESTException, ատտրիբուտներ, NoParam, NoColumns, NoResult …)
- .as ֆայլերի վերծանման դասերը (Parser) և ստացված նկարագրությունները,
- C#-ի ներդրված տիպերի extension մեթոդներ պարունակող դասերը(DateExtensions, StringExtensions …)։
ArmSoft.AS8X.Models
Պրոյեկտը պարունակում է 8X հարթակի REST API-ին փոխանցվող և դրանից վերադարձվող դասերը։
8X հարթակի REST API տիպիզացված գրադարան
ArmSoft.AS8X.Client
Պրոյեկտը պարունակում է 8X հարթակի REST API-ին դիմող դասերը։
8X հարթակի կոնֆիգուրացիոն սերվիս
ArmSoft.AS8X.Configuration.Service
Պրոյեկտը առաձին սերվիս է, որի միջոցով հնարավոր է ստանալ տարբեր տվյալներ տեղադրված 8X սերվիսների վերաբերյալ։ Այն ASP.NET-ով պրոյեկտ է։