LanguageService
Բովանդակություն
Ներածություն
LanguageService-ը ստատիկ դաս է, որը նախատեսված է ծրագրի ընթացիկ լեզվի կարգավորումները կառավարելու համար:
8X-ի պրոյեկտներում գոյություն ունեցող ռեսուրսները (Resources) նայում են հենց այս դասի տված հատկություններին հայերեն/անգլերեն տեքստը վերադարձնելու համար։
Հատկություններ
CurrentUICultureName
public static string CurrentUICultureName { get; }
Վերադարձնում է ծրագրի ընթացիկ UI Culture-ի անունը:
IsArmenian
public static bool IsArmenian { get; }
Ցույց է տալիս արդյոք ծրագրի ընթացիկ լեզուն հայերենն է։
IsEnglish
public static bool IsEnglish { get; }
Ցույց է տալիս արդյոք ծրագրի ընթացիկ լեզուն անգլերենն է։
Language
public static Language Language { get; set; }
Վերադարձնում կամ նշանակում է ծրագրի ընթացիկ լեզուն։