TreeElementService սերվիս
Բովանդակություն
Ներածություն
TreeElementService դասը նախատեսված է ծառի հանգույցների հետ աշխատանքը ապահովելու համար։
Ծառի հանգույցները ծրագրային ստեղծվում են երկու ձևով,
- փաստաթղթերի հետ կապված IDocumentService.StoreInTree ֆունկցիայով,
- անկախ հանգույցներ AddNode ֆունկցիայով։
Ծառի հանգույցները պահվում են TREES աղյուսակում։
Մեթոդներ
AddNode
public Task<List<TreeNode>> AddNode(TreeElement treeElement, bool overwrite = false)
Ավելացնում է ծառի նոր հանգույց տվյալների պահոցում։
Պարամետրեր
treeElement- Ծառի տարր։overwrite- Տվյալների պահոցում ծառի հանգույցի առկայության դեպքում հանգույցի վերագրանցման հայտանիշ։ Այս հնարավորությունը հասանելի է միայն փաստաթղթի հետ չկապակցված ծառի հանգույցների համար։
DeleteNode
public Task<TreeNode> DeleteNode(string treeID,
string key)
Հեռացնում է ծառի հանգույցը տվյալների պահոցից։
Պարամետրեր
treeID- Ծառի ներքին անունը։key- Ծառի հանգույցի կոդը։
EditNode
public Task<List<TreeNode>> EditNode(TreeElement treeElement)
Խմբագրում է ծառի հանգույցը և գրանցում տվյալների պահոցում։
Պարամետրեր
treeElement- Ծառի տարրը։
ExistsInDB
public Task<bool> ExistsInDB(string treeId, string key)
Ստուգում է ծառի հանգույցի առկայությունը տվյալների պահոցում։
Պարամետրեր
treeId- Ծառի ներքին անունը։key- Ծառի հանգույցի կոդը։
Get
public Task<TreeElement> Get(string treeId, string key, bool useCache = true)
Բեռնում է ծառի տարրը տվյալների պահոցից կամ քեշից, եթե ծառը քեշավոևվող է։
Պարամետրեր
treeId- Ծառի ներքին անունը։key- Ծառի հանգույցի կոդը։useCache- Քեշում առկայության դեպքում քեշից բեռնման հայտանիշ։
GetTreeElements
public Task<Dictionary<string, TreeElement>> GetTreeElements(string treeId,
string nodeType = null,
string key = null,
CacheUsage cacheUsage = CacheUsage.Use);
Վերադարձնում է ծառի տարրերը տվյալների պահոցից կամ քեշից, եթե ծառը քեշավորվող է։
Վերադարձվող Dictionary-ում որպես բանալի հանդես է գալիս ծառի հանգույցի կոդը։
Պարամետրեր
treeId- Ծառի ներքին անունը։nodeType- Ծառի հանգույցի տեսակը՝
"0"- Բեռնել միայն տերևները։
"1"- Բեռնել միայն ոչ տերևները։key- Ծառի հանգույցի կոդը։cacheUsage- Քեշում հանգույցի նկարագրության առկայության դեպքում քեշից բեռնման հայտանիշ։