Բովանդակություն

Ներածություն

IExecutionProgress ինտերֆեյսը նախատեսված է Տվյալների աղբյուրի, Փաստաթղթի և Տվյալների մշակման հարցման (DPR) ցուցադրվող պրոգրեսի պատուհանում լրացուցիչ փուլեր ցույց տալու համար։

Տրվում է հնարավորություն ավելացնել նոր փուլ ցանկալի տեքստով, նշել քանակային ցուցանիշը։

Օրինակ՝

//DPR Execute-ի մեջ
this.Progress.Add("Պայմանագրի և հաճախորդների բեռնում".ToArmenianANSI());
//...
//data
this.Progress.Add("Տվյալների բեռնում".ToArmenianANSI());
this.Progress.CurrentPhase.Row = data.Count;
//...
//rows, մշակման համար
this.Progress.Add("Մշակվող տվյալներ".ToArmenianANSI());
this.Progress.CurrentPhase.Total = rows.Count;
this.Progress.CurrentPhase.Row = 0;
foreach (var row in rows)
{
    this.Progress.CurrentPhase.Row++;
    //մշակում
}

Պրոգրեսի պատուհան

Հատկություններ

CancellationRequest

CancellationRequest CancellationRequest { get; }

Պրոգրեսի ընդհատման դեպքում այս հատկությունը ցույց է տալիս արդյոք ընդհատումը եղել է օգտագործողի կողմից, թե ադմինիստրատիվ գործիքի միջոցով։

Օրինակ

//DPR Execute-ի մեջ
if (cancellationToken.IsCancellationRequested)
{
    if (this.Progress.CancellationRequest.IsForced)
    {
        // Ընդհատումը տեղի է ունեցել ադմինիստրատիվ գործիքի միջոցով
        // Ընտհատման հաղորդագրությունը հասանելի է this.Progress.CancellationRequest.Message-ի մեջ
    }
    break;
}

CurrentPhase

ProgressPhase CurrentPhase { get; set; }

Վերադարձնում է պրոգրեսի պատուհանում ընթացիկ փուլի տվյալները և թույլ է տալիս դրանք փոփոխել։

Մեթոդներ

Add

void Add(string name)

Պրոգրեսի պատուհանում ավելացնում է նոր փուլ։

Պարամետրեր

  • name - Նոր փուլի տեքստը՝ հայերեն ANSI կոդավորմամբ, կամ անգլերեն։

Refresh

void Refresh(string name)

Պրոգրեսի պատուհանում փոխում է ընթացիկ փուլի տեքստը։

Պարամետրեր

  • name - Ընթացիկ փուլի նոր տեքստը՝ հայերեն ANSI կոդավորմամբ, կամ անգլերեն։