SessionInfo դաս
Ծրագիր մուտք գործելիս բացվում է սեսսիա, որը պարունակում է մուտք գործած օգտատիրոջ տվյալները և ծրագրի աշխատանքի որոշ կարգավորումներ: Սեսսիան ավտոմատ կերպով փակվում է ծրագրից դուրս գալիս։
Սեսսիայի փակման հետ համատեղ հեռացվում են նաև սեսսիայի ընթացքում առաջացած ժամանակավոր ֆայլերը, ընդհատվում ընթացիկ job-երը։
Ընթացիկ սեսսիան ստացվում է ISessionInfoService.GetInfo Մեթոդով։
Սեսսիայի մասին ինֆորմացիան պահվում է տվյալների պահոցի SESSIONINFO
աղյուսակում և քեշում։
Տե՛ս օգտագործման օրինակ:
public class SessionInfo
{
public DateTime WkDate { get; }
public DateTime StartDate { get; }
public DateTime EndDate { get; }
public int QueryTimeout { get; }
public int DsQueryTimeout { get; }
public string ComputerName { get; }
public string ARMName { get; }
public string UserName { get; }
public short Suid { get; }
public bool IsAdmin { get; }
public DateTime ExpirationDate { get; }
public string SessionGuid { get; }
public short? ApiClientId { get; }
public bool? FilterInSqlProfiler { get; }
}
WkDate
- Սեսսիայի բացման ամսաթիվը/ժամանակը։StartDate
- “Դրույթներ” պատուհանի “Հաշվետու ժամանակաշրջան”-ի սկզբի ամսաթիվ/ժամանակը։EndDate
- “Դրույթներ” պատուհանի “Հաշվետու ժամանակաշրջան”-ի սկզբի ամսաթիվ/ժամանակը։QueryTimeout
- Սեսսիայի ընթացքում հարցումների կատարման առավելագույն ժամանակը վայրկյաններով։ Լռությամբ արժեքը 30 վրկ է։ Հնարավոր է փոխել ծրագրի UI-ի “Դրույթներ” պատուհանում։DsQueryTimeout
- Սեսսիայի ընթացքում տվյալների աղբյուրների հարցումների կատարման առավելագույն ժամանակը վայրկյաններով։ Լռությամբ արժեքը 300 վրկ է (5 ր)։ Հնարավոր է փոխել ծրագրի UI-ի “Դրույթներ” պատուհանում։ComputerName
- Մուտք գործած օգտատիրոջ համակարգչի անուն։ARMName
- Մուտք գործած օգտատիրոջ լռությամբ ԱՇՏ-ն։UserName
- Մուտք գործած օգտատիրոջ ներքին անուն։Suid
- Մուտք գործած օգտատիրոջ ներքին համար (կոդ)։ExpirationDate
- Սեսսիայի վավերականության ժամկետը։SessionGuid
- Սեսսիայի ներքին նույնականացման համար (Guid):ApiClientId
- Մուտք գործած կլիենտ ծրագրի ներքին նույնականացման համար (id):FilterInSqlProfiler
- Սեսսիայի ընթացքում կատարված Sql հարցումների տարանջատման հայտանիշ Sql Profiler-ում։true
արժեքի դեպքում ընթացիկ սեսսիայի ընթացքում կատարված Sql հարցումները տարանջատվում են ուրիշ սեսսիաների կատարած հարցումներից Sql Profiler-ում։ Սեսսիայի ընթացքում կատարված Sql հարցումները Sql Profiler-ում դիտելու համար անհրաժեշտ է ստանալ “Սերվիսային հարցումների տարանջատման բանալի”-ն “Ինֆորմացիա միացումների մասին” պատուհանից։