public Task<CustomUIRequestResult<R>> AddCustomUIRequest<R, S>(S requestSource, 
                                                               int id,
                                                               int millisecondsToShow = 60000,
                                                               Action<S> toUnicode = null,
                                                               bool supportRememberTheAnswer = false);

Այս մեթոդը օգտագործվում է DataSource-ի, DPR-ի, Document-ի կատարման ընթացքում 8X սերվիսից 4X կամ 8X կլիենտին տվյալներ փոխանցելու նպատակով, որոնց հիման վրա կլիենտում ստեղծվում և ցուցադրվում է պատուհան։

Տե՛ս օգտագործման օրինակը։

Պարամետրեր

  • R - Կլիենտից ստացվող տվյալները նկարագրող դաս։
  • S - Կլիենտին փոխանցվող տվյալները նկարագրող դաս։
  • requestSource - Կլիենտին փոխանցվող տվյալները նկարագրող դասի օբյեկտ։
  • id - Պատուհանի ներքին նույնականացման համարը (id):
  • millisecondsToShow - Պատուհանի էկրանին երևալու ժամանակը միլիվայրկյաններով: Լռությամբ արժեքը 60 վայրկյանն է։
  • toUnicode - Կլիենտին փոխանցվող տվյալները Unicode կոդավորման փոխակերպելու համար նախատեսված Action։
  • supportRememberTheAnswer - «Կիրառել պատասխանը հաջորդների համար նույնպես» նշիչի ցուցադրման հայտանիշ։ Պարամետրի true արժեքի և նշիչի ընտրման դեպքում պատուհանը կփակվի այն կոճակով, որը սեղմվել է առաջին ցուցադրման ժամանակ։