API Client-ի ստեղծում
Բովանդակություն
Ինչ է Api Client-ը
8X սերվիսին որևէ ծրագրից միանալու համար անհրաժեշտ է նախապես սահմանել մուտք գործելու տվյալները բանալիով (գաղտնիքով)։ Այդ տվյալները կոչվում են Api Client։
Առկա է սահմանված մուտք գործելու երեք եղանակ։
- Ինտեգրացիոն ծրագրի և գաղտնի բանալու սահմանում ՀԾ-Բանկում։
- Օգտագործողի սահմանում ՀԾ-Բանկում (SQL նույնականացում), և գաղտնագրման սերտիֆիկատի սահմանում։ Սերտիֆիկատը օգտագործվում է կապուղին գաղտնագրման համար։
- Օգտագործողի սահմանում ՀԾ-Բանկում և Active Directory-ում, և գաղտնագրման սերտիֆիկատի սահմանում։
Սերտիֆիկատը օգտագործվում է կապուղին գաղտնագրման համար։
Այս տարբերակը գործում է դեռևս միայն 4X UI ծրագրերի միջից։
Api Client-ի ստեղծում
Այն անհրաժեշտ է ստեղծել 4X կամ 8X համակարգում Ադմինիստրատորի ԱՇՏ-ի API Client-ներ դիտելու ձևի Ավելացնել կոնտեքստային ֆունկցիայով, նշելով`
- Կլիենտի անվանումը (առավելագույնը 50 նիշ)։
- Json ֆորմատի Մանիֆեստ ֆայլ, որը սահմանում է կլիենտ ծրագրի իրավասությունները և սահմանափակումները։
- Կլիենտի վավերականացման եղանակը՝ սերտիֆիկատով կամ բանալիով։
Սերտիֆիկատով նշիչը ընտրելու դեպքում անհրաժեշտ է նշել Սերտիֆիկատի ճանապարհը, հակառակ դեպքում Բանալի դաշտում գեներացնել նոր բանալի։ - Կլիենտը ակտիվ է, թե ոչ։
- Կլիենտը հարցումները կատարելուց օգտագործում է յունիկոդ կոդավորում, թե Ansi կոդավորում:
Մանիֆեստ
Մանիֆեստ-ը json ընդլայնմամբ ֆայլ է, որը պարունակում է կլիենտ ծրագրի իրավասություններն ու սահմանափակումները՝
- որ օգտագործողները կարող են մուտք գործել համակարգ,
- ինչ տվյալների աղբյուրների, փաստաթղթերի և DPR-ների կարող են դիմել,
- ինչ API կանչեր կարող են կատարվել։
Մանիֆեստ ֆայլի կառուցվածքը նկարագրված է JSON Schema-ով, որը հասանելի է https://armsoftupdates.blob.core.windows.net/schemas/ClientManifestJsonSchema.json հասցեով։
JSON Schema-ն օգտագործելու համար անհրաժեշտ է՝
- բացել Visual Studio-ի Tools մենյուի Options պատուհանը,
- պատուհանի Json -> Schema բաժնում ավելացնել սխեմաների հասցեն` https://armsoftupdates.blob.core.windows.net/schemas/Catalog.json։
Այս քայլերի կատարումից հետո Visual Studio-ի միջավայրում .json ընդլայնմամբ ֆայլերի համար Schema անհրաժեշտ է ընտրել https://armsoftupdates.blob.core.windows.net/schemas/ClientManifestJsonSchema.json հասցեով JSON Schema-ն։
Մանիֆեստի դաշտերի նկարագրություն
Անուն | Նկարագրություն | Շարահյուսություն |
---|---|---|
dataSources |
Պարունակում է թույլատրելի տվյալների աղբյուրների անունները: | "dataSources": [ "DS1", "DS2" ] |
allDataSources |
Ցույց է տալիս բոլոր տվյալների աղբյուրների հասանելիությունը։ true արժեքի դեպքում անտեսվում է dataSources ցուցակը։ |
"allDataSources": true |
documents |
Պարունակում է թույլատրելի փաստաթղթերի անունները: | "documents": [ "Doc1", "Doc2" ] |
allDocuments |
Ցույց է տալիս բոլոր փաստաթղթերի հասանելիությունը: true արժեքի դեպքում անտեսվում է documents ցուցակը։ |
"allDocuments": true |
dataProcessingRequests |
Պարունակում է բոլոր թույլատրելի տվյալների մշակման հարցումների (DPR-ների) ցուցակը։ | "dataProcessingRequests": [ { "name": "Dpr1", "type": 21 }, { "name": "Dpr2", "type": 22 } ] |
allDataProcessingRequests |
Ցույց է տալիս բոլոր տվյալների մշակման հարցումների հասանելիությունը: true արժեքի դեպքում անտեսվում է dataProcessingRequests ցուցակը։ |
"allDataProcessingRequests": true |
controllers |
Պարունակում է թույլատրելի controller-ները իրենց action-ներով: Կարող է նշվել մի քանի action մեկ controller-ի մեջ, կամ կարող են նշվել բոլոր action-ները։ | "controllers": { "Cntrl1": { "allActions": true }, "Cntrl2": { "actions": [ "action1" ] } } |
allControllers |
Ցույց է տալիս բոլոր controller-ների հասանելիությունը: true արժեքի դեպքում անտեսվում է controllers -ը։ |
"allControllers": true |
users |
Պարունակում է թույլատրելի օգտագործողների անունները: | "users": [ "user1", "user2" ] |
allUsers |
Ցույց է տալիս բոլոր օգտագործողների հասանելիությունը: true արժեքի դեպքում անտեսվում է users ցուցակը։ |
"allUsers": true |
Մանիֆեստի օրինակ
{
"dataSources": [
"DS1",
"DS2"
],
"documents": [
"Doc1",
"Doc2"
],
"allDataProcessingRequests": true,
"controllers": {
"Cntrl1": {
"allActions": true
},
"Cntrl2": {
"actions": [
"action1"
]
}
},
"users": [
"user1",
"user2"
]
}
Մանիֆեստի ներմուծում
Գոյություն ունեցող կլիենտ ծրագրի Մանիֆեստ-ը փոփոխելու համար անհրաժեշտ է կանչել Ադմինիստրատորի ԱՇՏ-ի API Client-ներ դիտելու ձևի Մանիֆեստի ներմուծում կոնտեքստային ֆունկցիան և բացված պատուհանում նշել ներմուծվող մանիֆեստի ճանապարհը։
Մանիֆեստի արտահանում
Գոյություն ունեցող կլիենտ ծրագրի Մանիֆեստ-ը ստանալու համար անհրաժեշտ է կանչել Ադմինիստրատորի ԱՇՏ-ի API Client-ներ դիտելու ձևի Մանիֆեստի արտահանում կոնտեքստային ֆունկցիան և բացված պատուհանում նշել ֆայլի արտահանման ճանապարհը։