Constants/Համատեքստի մենյույում գործողությունների հասանելիության տիպերի հաստատուններ
Համատեքստի մենյույում գործողությունների հասանելիության տիպերի հաստատուններ
Որոշում են գործողությունը հասանելի լինի մեկ տողի համար, նշված տողերի համար, կամ այլ դեպքում։ Ինչպես նաև գործողության պատկերակը։
| Հաստատուն | Արժեք | Նկարագրություն | 
|---|---|---|
| RFA_Default | 0 | Գործողությունը միշտ հասանելի է և առանց պատկերակի։ | 
| RFA_CurrentRow | 1 | Գործողությունը հասանելի է ընթացիկ տողի համար, երբ առկա է գոնե մեկ տող։ Եթե դիտելու ձևում առկա է գոնե մեկ նշված տող, ապա այս գործողության կողքին ցույց է տրվում է «ընթացիկ տողի համար աշխատելու պատկերակը», նշված տողեր չլինելու դեպքում պատկերակ ցույց չի տրվում։ | 
| RFA_SelectedRows | 2 | Գործողությունը հասանելի է, եթե դիտելու ձևում առկա է գոնե մեկ նշված տող։ Երևում է պատկերակ, որը ցույց է տալիս, որ գործողությունը աշխատելու է նշված տողերի համար։ | 
| RFA_CurrentAndSelectedRows | 4 | Գործողությունը հասանելի է, եթե դիտելու ձևում առկա է գոնե մեկ տող։ Ոչ մի տողի նշված չլինելու դեպքում պատկերը չի երևա, հակառակ դեպքում կերևա պատկերակ, որը ցույց է տալիս, որ գործողությունը աշխատելու է նշված տողերի համար։ | 
| RFA_NoRow | 8 | Գործողությունը միշտ հասանելի է և առանց պատկերակի։ Այն կարելի է օգտագործել RFA_CurrentRow-ի, RFA_SelectedRows-ի և RFA_CurrentAndSelectedRows-ի հետ։ | 
Այս հաստատունները կարող են օգտագործվել որպես ընթացիկ դիտելու ձևի RegistrFunction և RegistrNode մեթոդների, ինչպես նաև փաստաթղթի RegistrFunction և RegistrNode մեթոդների պարամետրեր։ Ծնող հանգույցների համար պատկերակ երբեք ցույց չի տրվում։