ICurrentView/RegistrFunction
RegistrFunction մեթոդ
См. также Օրինակ Применяется к
Կոնտեկստ մենյուի մեջ ավելացնում է նոր գործողություն։
Շարահյուսություն
object.RegistrFunction (Caption, [RunSub], [AccessCode], [ParentId], [ECaption], [AvailableFor], [FuncParam])
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| object | Ընթացիկ դիտելու ձևի հղում։ |
| Caption | Կոնտեկստ մենյույում ավելացվող տողի անվանում: “-“ արժեքը տալուց ավելացվում է բաժանարար գիծ կոնտեկստ մենյուում։ |
| RunSub | Գործողության ընտրման ժամանակ աշխատացվող ֆունկցիայի անունը։ Բաժանարար գծի ավելացնելուց հարկավոր է թողնել դատարկ։ |
| AccessCode | Կարելի է նշել այն ԱՇՏ-ների ցուցակը, որոնցից գոնե մեկի օգտագործողին հասանելի լինելու դեպքում այս գործողությունը հասանելի կդառնա օգտագործողին։ ԱՇՏ-ների ցուցակները բաժանվում են “;” նիշով։ |
| ParentId | Ենթամենյուի ծնող հանգույցի ներքին անուն։ |
| ЕCaption | Հանգույցի անվանումը օտար լեզվով։ Չլրացնելու դեպքում կերևա հայերենը։ |
| AvailableFor | Գործողության հասանելիություն: Որոշում է գործողությունը հասանելի լինի մեկ տողի համար, նշված տողերի համար, կամ այլ դեպքում։ |
| FuncParam | RunSub ֆունկցիային փոխանցվող պարամետր։ |
Նկատառումներ
Մեթոդը կարելի է կանչել միայն տվյալների աղբյուրի Functions իրադարձության ժամանակ։
RunSub-ում կարող է տրվել ֆունկցիայի անուն սահմանված հիմքային տվյալների աղբյուրի սկրիպտային մասում, կամ տրված լինի մոդուլի անուն և այդ մոդուլում ֆունկցիայի անուն։
Երկրորդ դեպքում գրվում է հետևյալ ձևով “մոդուլի անուն․ֆունկցիայի անուն“։