Job նկարագրություն
Առաջադրանքի տարրի նկարագրություն
Առաջադրանքի տարրը նկարագրում է «երկար» աշխատող ֆունկցիա և նրան փոխանցվող պարամետրերի բազմությունը։
Առաջադրանքի տարրերը հավաքվում են առաջադրաքի ձևանմուշների մեջ օգտագործողի կողմից, ապա աշխատացվում որոշված պարամետրերի արժեքնորով։
Շարահյուսություն
Job {
Name = sName;
Caption = sCaption;
ECaption = sECaption;
Description = sDescription;
Version = nVersion;
Type = nType;
SourceModule = sScriptModule;
Start = sStartProcedure;
ValidateParams = sValidateParams;
InitArray = sInitArray;
DoForArrayElement = sDoForArrayElement;
ArrayElementDecs = sArrayElementDecs;
SysID = sSysID;
Param {Name = sParamName1; Caption = sParamCaption1; Type=sParamType1; };
'...
Param {Name = sParamNameN; Caption = sParamCaptionN; Type=sParamTypeN; };
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sName | Առաջադրանքի տարրի ներքին անուն։ |
| sCaption | Առաջադրանքի տարրի անվանումը։ |
| sECaption | Առաջադրանքի տարրի անվանումը օտար լեզվով: |
| sDescription | Առաջադրանքի տարրի մանրամասն նկարագրությունը։ |
| nVersion | (Հնացած) Սահմանում է առաջադրանքի տարրի նկարագրության տարբերակի համարը։ Որը ամրագրված է հետագա օգտագործման համար։ |
| nType | Առաջադրանքի տեսակը։ 1,2 կամ 3 արժեք ընդունող։ 1 արժեքի դեպքում կանչվում է Function sStartProcedure(ByVal Params As Dictionary, ByRef bCancel As Boolean As AsRepViewer ֆունկցիան։ Cancel պարամետրը ապահովում է բոլոր առաջադրանքների դադարեցումը։ 2 արժեքի դեպքում կանչվում է sInitArray(Params,VarArray) ֆունկցիան, իսկ հետո՝ sDoForArrayElement(Params,VarArrayElement)։ 3 արժեքի դեպքում կանչվում է sSysID(...) ֆունկցիան։ |
| sValidateParams | Փոխանցվող պարամետրերի ստուգումը կատարող ֆունկցիայի ներքին անունը։ |
| sScriptModule | Մոդուլի ներքին անունը, որտեղ գտնվում են առաջադրանքի կողմից կանչվող ֆունկցիաները։ |
| sStartProcedure | Type=1-ի դեպքում, ֆունկցիայի ներքին անունը, որը կաշխատացվի առաջադրանքի մեկնարկի ժամանակ։ |
| sInitArray | Type=2-ի դեպքում, ֆունկցիայի ներքին անունը, որը հաշվարկում է մասիվը, որի ամեն մի տարր մշակվելու է DoForArrayElement պարամետրով որոշցվող ֆունկցիայով։ ֆունկցիան կաշխատացվի առաջադրանքի մեկնարկի ժամանակ։ |
| sDoForArrayElement | Type=2-ի դեպքում, ֆունկցիայի ներքին անունը, որով կմշակի InitArray ֆունկցիայով հաշվարկված մասիվի ամեն մի տարրը։ |
| sArrayElementDecs | Type=2-ի դեպքում, ֆունկցիայի ներքին անունը, որը մասիվի ամեն մի տարրի համար վերադարձնում է կոդը և անվանումը։ |
| sSysID | Type=3-ի դեպքում, համակարգային ֆունկցիայի ներքին անունը, որը կատարվում է առաջադրանքի մեկնարկի ժամանակ։ |
| sParamName | Պարամետրի ներքին անունը։ |
| sParamCaption | Պարամետրի անվանումը։ |
| sParamType | Պարամետրի համակարգային տիպը։ |