Module նկարագրություն
Visual Basic-ի մոդուլի նկարագրություն
Նկարագրում է Visual Basic-ի մոդուլ, որը կարող է պարունակել ֆունկցիաներ և պրոցեդուրաներ։
Բացի այն, որ մոդուլի Public ֆունկցիաները կարող են կանչվել կամայական տեղից, մոդուլները նաև նախատեսված են որպես միակ օգտագործման եղանակ, եթե ուզում ենք նկարագրենք ԱՇՏ-ի հղում, առաջադրանքի տարր կամ երկխոսության պատուհանի իրադարձությունների մշակիչներ։
Շարահյուսություն
MODULE { Name = sName;
    Caption = sCaption;
    ЕCaption = sЕCaption;
    Public  = nPublic;
    Script {
        Subs and Functions
    };
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| sName | Մոդուլի ներքին անուն։ | 
| sCaption | Մոդուլի անվանում։ | 
| sECaption | Մոդուլի անվանումը օտար լեզվով։ | 
| nPublic | 1 արժեքի դեպքում մոդուլի միջի Public ֆունկցիաները հնարավոր է կանչել ուղղակի և չօգտագործել RunEx։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Այս տիպի մոդուլը կոչվում է հանրային։ | 
| Subs and Functions | Visual Basic-ի մոդուլի հատված պրոցեդուրաներ և ֆունկցիաների համար։ | 
Նկատառումներ
Եթե Public=0, ապա մոդուլի միջի Public ֆունկցիաները կարող են կանչվել այլ մոդուլներից RunEx ֆունկցիայի օգնությամբ։