AsFact/DbCr
DbCr հատկություն
Վերադարձնում կամ նշանակում է գործառնության դեբետավորման կամ կրեդիտավորման հայտանիշը։
Շարահյուսություն
object.DbCr [=sValue]
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| object | Գործառնություն օբյեկտի հղում։ |
| sValue | Նոր արժեք։ |
Կարգաբերումներ
| Արժեք | Նկարագրություն |
|---|---|
| D | Ընտրված օբյեկտը դեբետագրվում է։ |
| C | Ընտրված օբյեկտը կրեդիտագրվում է։ |
Նկատառումներ
Եթե հաշվառման նկարագրության մեջ նշված է, որ կատարվում է մնացորդների հետևում, իսկ DbCr հատկությունը հավասար չի ‘D’-ին կամ ‘C’-ին, ապա առաջանում է սխալ։