AsFact օբյեկտ
Գործառնություն օբյեկտ
Նոր գործառնության ստեղծվումը կամ նախկինում գրանցվածների բեռնումը կատարվում են հետևյալ ֆունկցիաներով՝ CreateFact,LoadFactByBase, LoadFactByObject, LoadFactByTrans։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| AccCrd | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության կրեդիտային հաշիվը։ |
| AccCrdISN | Վերադարձնում կամ նշանակում է կրեդիտային հաշվի համար ներքին նույնականացման համարը։ |
| AccDeb | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության դեբետային հաշիվը։ |
| AccDebISN | Վերադարձնում կամ նշանակում է դեբետային հաշվի համար ներքին նույնականացման համարը։ |
| Accounting | Վերադարձնում է Ընթացիկ գործառնության համապատասխան հաշվառում տիպի օբյեկտի հղումը։ |
| Base | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
| Branch | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության մասնաճյուղի կոդի արժեքը։ |
| Cur | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության արտարժույթի կոդը։ |
| CurSumma | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության համար արտարժույթով գումարը։ |
| DbCr | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության դեբետավորման կամ կրեդիտավորման հայտանիշը։ |
| Depart | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության բաժնի կոդի արժեքը։ |
| GLAccISN | Վերադարձնում կամ նշանակում է HI2 հաշվառման կուտակող օբյեկտի ներքին նույնականացման համարը։ |
| Info | Վերադարձնում կամ նշանակում է սկրիպտ գրողի կողմից մշակվող լրացուցիչ տվյալների դաշտի արժեքը։ |
| Object | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության օբյեկտի կոդը հաշվառման թղթապանակում։ |
| ObjectISN | Վերադարձնում կամ նշանակում է գործառնություն օբյեկտի ներքին նույնականացման համարը։ |
| Op | Վերադարձնում կամ նշանակում է գործողության կոդը։ |
| OpDate | Վերադարձնում կամ նշանակում է գործողության ամսաթիվը։ |
| Spec | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության ազատ լրացման դաշտը։ |
| Suid | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության օգտագործողի ներքին համարը։ |
| Summa | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության գումարը դրամով։ |
| Trans | Վերադարձնում կամ նշանակում է գործառնության համար գործարքի համարը։ |
| TypeAcc | Վերադարձնում է հաշվառման կոդը նշված գործառնության համար։ |
| Visible | Վերադարձնում կամ նշանակում է գործառնությունը ցույց տալու հայտանիշը փաստաթղթի պահպանման ժամանակ գրանցման ցուցադրման պատուհանում։ |