AsSqlParameter օբյեկտ
AsSqlParameter օբյեկտ
Անհրաժեշտ է AsSqlCommand օբյեկտի պարամետրերի հետ աշխատելու համար։
Օբյեկտը կարելի է ստանալ հետևյալ ֆունկցիաների միջոցով ՝ AsSqlParameterCollection դասի Add և Item: Լռելյայն հատկությունը Value-ն է։
Օրինակ
Օրինակում command-ը հղվում է AsSqlCommand օբյեկտի վրա։
Dim oParam as AsSqlParameter
Set oParam = command.Parameters.Add("@Param1",Sql_Int,1,vbParamDirInput)
Օրինակ
Dim oParam as AsSqlParameter
Set oParam = command.Parameters.Item("@Param1")
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| DecimalDigits | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի արժեքի տասնորդական թվանշանների քանակը։ Առայժմ չի օգտագործվում։ |
| Direction | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի ուղղությունը։ |
| MaxLength | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի արժեքի մաքսիմալ երկարությունը։ |
| Name | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի անունը։ |
| SqlType | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի տիպը։ |
| Value | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի արժեքը։ |