AsSqlParameter/MaxLength
MaxLength հատկություն
Վերադարձնում կամ նշանակում է պարամետրի արժեքի մաքսիմալ երկարությունը։Լռելյայն արժեքը -1 է։
Շարահյուսություն
Property MaxLength As Long
Նկատառումներ
Այս հատկությունը պարտադիր է օգտագործել, երբ պարամետրի տիպը տողային կամ բինար է, և Direction հատկության արժեքը vbParamDirOutput կամ vbParamDirInputOutput է։ Այն կարելի է նաև օգտագործել,երբ տիպը տողային է, բայց պարամետրի ուղղությունը vbParamDirInput է․ Այդ դեպքում պարամետրի արժեքը կբերվի նշված չափին։
Տվյալի տիպ
Long