Util.SetRem ֆունկցիա

Հաշվառվող օբյեկտի համար սահմանում է նախնական մնացորդ։ Նախնական մնացորդը համակարգի մեջ ֆիքսվում է Param(“StartDate”) ամսաթվի դրությամբ, իսկ ընթացիկ մնացորդը Param(“EndDate”) ամսաթվի դրությամբ։ Եթե փոխարժեքի կոդը հավասար է ‘000’-ի, ապա ենթադրվում է, որ արտարժույթով գումարի մնացորդը հավասար է դրամի չափին:

SetRem ֆունկցիայի կանչի ժամանակ հնարավոր են հետևյալ դեպքերը՝

  • Եթե մնացորդների պահպանման HIREST աղյուսակում հաշվառում օբյեկտի համար չկա մնացորդ, ապա ավելանում է մնացորդների պահպանման երկու տող։ Մեկը նախնական մնացորդի պահպանման, մյուսը ընթացիկ մնացորդի համար։
  • Իսկ եթե արդեն օբյեկտի համար առկա է մնացորդներ և շրջանառություն, ապա պրոցեդուրան կսահմանի նոր նախնական մնացորդներ, իսկ ընթացիկ մնացորդը ճշտգրտում է առկա շրջանառության չափով։

Շարահյուսություն

Sub Util.SetRem(ByVal TypeAcc As String, _
                ByVal ObjectIsnOrCode As Variant, _
                ByVal Summa As Currency, _
       Optional ByVal CurCode As String = "000", _
       Optional ByVal CurSUMMA As Currency)

Բաղադրչներն են՝

Պարամետր Նկարագրություն
TypeAcc Հաշվառման կոդը։
ObjectIsnOrCode Հաշվառվող օբյեկտի ներքին նույնականացման համար, կամ նրա կոդը հաշվառման թղթապանակում։
Summa Նախնական մնացորդը դրամային արժեքով։
CurCode Մնացորդի արտարժույթի կոդը։
CurSumma Նախնական մնացորդը արտարժույթով։ Դրամային արտարժույթի դեպքում երկու գումարները պիտի հավասար լինեն։

Նկատառումներ

Տես նաև

Օրինակ

Ստորև բերված է Action համակարգային իրադարձության մեջ SetRem պրոցեդուրայի օգտագործումը։

Call Util.SetRem(Doc("Accounting"), Doc("ACC"), Doc("SUMMA"), _
               Doc("CURR"), Doc("SUMCURR"))