AfterCommit իրադարձություն
AfterCommit փաստաթղթի համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
AfterCommit իրադարձությունը առաջանում է փաստաթուղթը գրանցելիս՝ գրանցման տրանզակցիայից ավարտից հետո։
Իրադարձության մշակման ժամանակ իմաստ չունի փոխել փաստաթղթի հատկությունները, գեներացնել հաշվառումները և այլն։
Շարահյուսություն
Public Sub AfterCommit(ByVal implTrans As Boolean, ByRef sComment As String)  
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| implTrans | Ակտիվ տրանզակցիայի առկայության հայտանիշ։ | 
| sComment | Իրադարձության կանչի ժամանակ սխալ առաջանալու դեպքում փաստաթղթի պատմությունում գրանցվող հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը կիսվում է 64 երկարությամբ ենթահաղորդագրությունների և յուրաքանչյուրի համար ստեղծվում է M կոդով նոր գրառում։ Պարամետրի դատարկ արժեքի դեպքում փաստաթղթի պատմությունում գրառում չի ավելացվում: |