Փաստաթղթի նկարագրություն

Համակարգի հիմք է հանդիսանում փաստաթուղթը իր վիճակների բազմությամբ և իր պրոցեսների տրամաբանությամբ։ Այն պարունակում է տարբեր տիպերի դաշտեր։ Որպես փաստաթղթի դաշտեր կարող են հանդես գալ մուտքագրման դաշտեր, աղյուսակներ, նկար-դաշտեր, մեծ տեքստային դաշտեր, բաժանարար գծեր, կոճակներ։

Փաստաթղթի նկարագրությունը պարունակում է նաև փաստաթղթի տրամաբանությունը նկարագրելու համար նախատեսված ծրագրային կտոր՝ սկրիպտ։ Սկրիպտում գրվում են համակարգային իրադարձությունների մշակիչներ, ինչպես նաև փաստաթղթին վերաբերող կամայական այլ ֆունկցիոնալություն։

Փաստաթղթի նկարագրության մեջ կարող են լինել իրավասության նկարագրիչներ և փաստաթղթի թղթապանակների նկարագրիչներ։

Շարահյուսություն

DOCUMENT {
    Name = sDocName;
    Caption = sDocCaption;
    ECaption = sDocECaption;
    PrintWidth = nDocPrintWidth;
    PrintFormated = nDocPrintFormated;
    DisableDraft = nDocDisableDraft;
    DisableCopy = nDocDisableCopy;
    Type = nPatternSupport;
    Attachments = nAttachments;
    HI2Support = nHI2Support;
    HISSSupport = nHISSSupport;
    MTSupport = nMTSupport;
    FASupport = nFASupport;
    WordTemplate = stmplNameWord;
    ExcelTemplate = stmplNameExcel;
    Version = nVersion;
    Icon = sIconName;
    Accounting = nAccountingCode;
    ContrSupport = bContrSupport;
    AccessFolder = sAccessFolder;
    StoreInTree = nStoreInTree;
    CopyAsRepeatable = nCopyMode;
    DisableAttachmentSizeCheck = nDisableAttachsizeCheck;

    'Page ...
    'Access ...
    'FolderInfo ...
    'PrintDataGroup ...

    SCRIPT {
        Subs and Functions 
    };
};

Էջերի նկարագրություն
Իրավասությունների տեսակների նկարագրություն
Թղթապանակների նկարագրություն
Տպելու ձևի արժեքների խմբերի նկարագրություն

Փաստաթղթի նկարագրության բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
sDocName Փաստաթղթի ներքին անուն։
sDocCaption Փաստաթղթի անվանում։
sDocECaption Փաստաթղթի անվանումը օտար լեզվով։
nDocPrintWidth Փաստաթղթից տպվող տեղեկանքի լայնությունը (նիշերի քանակը)։
nDocPrintFormated Փաստաթղթից տպվող տեղեկանքի ձևաչափվող լինելու հայտանիշը (տես նաև)։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nDocDisableDraft Անջատում է փաստաթղթի սևագիր ստեղծելու հնարավորությանը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nDocDisableCopy Անջատում է փաստաթղթի պատճեն ստեղծելու հնարավորությանը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nPatternSupport (Միայն ՀԾ-Ձեռնարկություն) Տիպայի գործողությունների օգտագործման հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nAttachments Փաստաթղթին ֆայլեր կցելու հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nHI2Support HI2 աղյուսակի օգտագործման հայտանիշ։ Միացված ժամանակ կատարվում է HI2 և HI2REST աղյուսակներից հաշվառումների ավտոմատ ջնջումը, ինչպես նաև հաշվառումների պահպանման ժամանակ սահմանաչափի ստուգումը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nHISSSupport (Միայն ՀԾ-Բանկ) ժամկետային պայմանագրերի հաշվառումների աղյուսակների օգտագործման հայտանիշ։ Միացված ժամանակ փաստաթուղթը կարող է հաշվառումներ ստեղծել այդ աղյուսակներում։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nMTSupport (Միայն ՀԾ-Ձեռնարկություն) Նյութական արժեքների հաշվառումների աղյուսակների օգտագործման հայտանիշ։ Միացված ժամանակ փաստաթուղթը կարող է հաշվառումներ ստեղծել այդ աղյուսակներում։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nFASupport (Միայն ՀԾ-Ձեռնարկություն) Հիմնական միջոցների հաշվառումների աղյուսակների օգտագործման հայտանիշ։ Միացված ժամանակ փաստաթուղթը կարող է հաշվառումներ ստեղծել այդ աղյուսակներում։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
stmplNameWord (Հնացած) Սահմանում է փաստաթղթի Word արտահանման տպվող ձևանմուշի անունը։ Ձևանմուշի անվանման երկարությունը չպետք է գերազանցի 20 նիշը։ Փոխարենը հարկավոր է օգտագործել նոր տպելու ձևանմուշները։
stmplNameExcel Եթե որպես արժեք տրված է SYSTEMPLATE, ապա դեպի Excel արտահանումը կատարվում է համակարգի ստանդարտ ձևաչափով։
(Հնացած) Սահմանում է փաստաթղթի Excel արտահանման տպվող ձևանմուշի անունը։ Ձևանմուշի անվանման երկարությունը չպետք է գերազանցի 20 նիշը։ Փոխարենը հարկավոր է օգտագործել նոր տպելու ձևանմուշները։
nVersion (Հնացած) Սահմանում է փաստաթղթի նկարագրության տարբերակի համարը։ Որը ամրագրված է հետագա օգտագործման համար։
sIconName (Հնացած) Համակարգի կողմից աջակցվող պատկերակի ներքին անուն:
nAccountingCode Սահամանում է հաշվառման ներքին համարը, որին և պատկանում է տվյալ փաստաթղթը։
sAccessFolder (Միայն ՀԾ-Բանկ) Այն թղթապանակի ներքին անունը, որում պահվում են իրավասությունները։ Չլրացնելու դեպքում իրավասությունների փոփոխումը հնարավոր չի լինի հաստատել։
Այս հատկությունը օգտագործվում է միայն հին «բանալիով» իրավասությունների նշանակման համար։
nContrSupport (Միայն ՀԾ-Ձեռնարկություն) Պայմանագրերի հաշվառումների աղյուսակների օգտագործման հայտանիշ։ Միացված ժամանակ փաստաթուղթը կարող է հաշվառումներ ստեղծել այդ աղյուսակներում։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nStoreInTree Ծառի-տեղեկատուի մեջ գրանցման հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։
nCopyMode Սահմանում է օգտագործողի կողմից պատճենման ռեժիմը։ 0 արժեքի դեպքում բոլոր դաշտերը պատճենվում են։ 1 արժեքի դեպքում պատճենվում են այն դաշտերի արժեքները, որոնք պարունակում են N հատկանիշ։ Լռությամբ արժեքը 0:
nDisableAttachsizeCheck 1 արժեքի դեպքում անջատվում են փաստաթղթին կցված մեկ ֆայլի առավելագույն չափի ստուգումը (ըստ Param("MAXATTACH") պարամետրի), ինչպես նաև բոլոր կցված ֆայլերի առավելագույն չափի ստուգումը (ըստ Param("MAXTOTALATTACH") պարամետրի)։ Լռությամբ արժեքը 0։
Subs and Functions Փաստաթղթի տրամաբանությունը նկարագրելու համար նախատեսված ծրագրային կտոր՝ սկրիպտ։

Նկատառումներ

Համակարգում փաստաթղթի նկարագրության վրա կա սահմանափակում 80 kb ֆայլի չափով։

Տես նաև