AfterDelete իրադարձություն
AfterDelete փաստաթղթի համակարգային իրադարձություն
AfterDelete իրադարձությունը առաջանում է փաստաթուղթը ինտերֆեյսից հեռացնելիս՝ հեռացման տրանզակցիայի ավարտից հետո։
Իրադարձությունը առաջանում է միայն այն դեպքում, երբ փաստաթղթի հեռացման DeleteDoc մեթոդը կանչվում է AllowUserInterface պարամետրի True արժեքով։
Շարահյուսություն
Public Sub AfterDelete(ByVal oEventArgsDocAfterDelete As EventArgsDocAfterDelete)
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| oEventArgsDocAfterDelete | EventArgsDocAfterDelete դասի օբյեկտ, որը պարունակում է տվյալներ իրադարձությունը առաջացնող փաստաթղթի մասին։ |